Լրահոս
Օրվա լրահոսը

Լավ առիթ, որ որեւէ մեղադրանք ներկայացնելիս՝ իրենց նեղություն տան փաստարկված ու հիմնավորված խոսել. «Հայոց աշխարհ»

Հոկտեմբեր 13,2015 12:37

Առաջին անգամը չէ, որ հայրենի քաղգործիչները անհեթեթ, անհիմն ու անտաղանդ հայտարարություններ են անում: Առավել եւս, առաջին անգամը չէ, որ հենց Լեւոն Զուրաբյանն է նման հայտարարություններով աղմուկ հարուցում:

Արտաքուստ այնպիսի տպավորություն է, թե հայրենի քաղաքական որոշ գործիչներ հեռակա մրցակցության մեջ են մտել Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի հետ այն առումով, թե ով ավելի անտաղանդ դրսեւորումներով աչքի կընկնի: Մի հարցում երկուսն էլ մեծ առաջադիմություն են գրանցել: Նկատի ունենք ֆուտբոլի հավաքականն ու Լեւոն Զուրաբյանին: Երկուսն էլ արդյունք, որպես այդպիսին, չունեն:

Մի բան լավ է: Այն, որ վերջապես համապատասխան ընթացք տրվեց աղմկահարույց նման մի հայտարարության: Այլապես ժամանակ առ ժամանակ, մանավանդ ընդդիմադիր ճամբարի ներկայացուցիչները, այս կամ այն գործչի, հաստատության հասցեին անում են ծանր մեղադրանքներով համեմված հայտարարություններ: Սովորաբար այդ հայտարարություններին իրավական ընթացք չի տրվում, եւ իզուր, ի դեպ:

Այնինչ յուրային քարոզչական միջոցները, տվյալ քաղգործչի կամ նրա ներկայացրած կուսակցության համակիր քաղաքացիներն ինտենսիվորեն տարածում ու շրջանառում են այդօրինակ հայտարարությունները, դրանցից այսպես ասենք՝ կայուն մտակաղապարներ ու քարոզչական կլիշեներ են հյուսվում: Իսկ հետո, եթե շատ էլ ցանկանաս, այդ բանահյուսական կաղապարը չես կարող չեզոքացնել:

Իսկ այս դեպքը, կարծում ենք, շատ լավ առիթ կարող է լինել, որ հայրենական քաղաքական գործիչները որեւէ մեղադրանք ներկայացնելիս, նման հայտարարություններ անելիս իրենց նեղություն տան փաստարկված ու հիմնավորված խոսել:

Այլապես այնպիսի տպավորություն է, որ հանրության հետաքրքրությունը հարուցելու որեւէ այլ տարբերակ նրանք արդեն չունեն, բացի ամպադղորդ, որպես կանոն՝ փուչ հայտարարություններով ուշադրություն հրավիրելուց:

Ա. ՀԱԿՈԲՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031