Լրահոս
Օրվա լրահոսը

Խայտառակ հարցեր՝ բանախոսներին. «Մալխասյանցի բառարանում ձեր նմանի վերաբերյալ էլ շատ բառեր կան»

Հոկտեմբեր 13,2015 12:27

Այսօր Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամը Սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ հանրային քննարկում էր կազմակերպել:

Քննարկման մասնակիցներից մեկը սահմանադրագետ Վարդան Պողոսյանին հարցրեց՝ Դուք ԱԺ-ում հայտարարեցիք, որ ընդունվում են Սերժ Սարգսյանի համար ընդունելի կետերը: Եթե ընդունվում են միայն Սերժ Սարգսյանի համար ընդունելի դրույթները, Ձեր մոտ կասկած չի՞ առաջացել, որ ամբողջ Սահմանադրությունը գրվում է միայն մի հոգու համար: Արդյոք ինքը լավագույն սահմանադրագետն է:

Վարդան Պողոսյանը պատասխանեց. «ԱԺ կանոնակարգը հստակ սահմանում է, որ եզրափակիչ ելույթում ՀՀ նախագահի ներկայացուցիչը կարող է միանգամից պահանջել, որ նախագահի համար ընդունելի ուղղումներով դրվեն քվեարկության եւ կամ հետաձգել քվեարկումը, հետո դարձյալ նախագահի համար ընդունելի ուղղումներով դնել քվեարկության: Նախաձեռնության հեղինակը նախագահն է, դա չի նշանակում, որ ինքն է նստում եւ գրում տեքստ: Եզրահանգման գալ, որ վերարտադրության փորձ է արվում՝ չի կարող իրականությանը մոտ լինել: Ընդունելի տերմին է դա իրավաբանական: Երբ կառավարության կողմից է նախաձեռնություն ներկայացվում, կարող է իր համար ընդունելի դրույթներով դնել քվեարկության»:

Քննարկման մասնակիցներից մեկը՝ ՀԱԿ երիտասարդներից Վարդան Հարությունյանը խայտառակ հարցեր ուղղեց բանախոսներին բավականին վիրավորանքներով՝ հիշեցնելով Հրայր Թովմասյանի «չ…խ» բառի պատմությունը, որ նրա գրածն ինչո՞ւ եք քարոզում, արդյոք գործող Սահմանադրությո՞ւնն է մեղավոր, որ Սաշիկ Սարգսյանը փայ է մտնում բիզնեսներում, նաեւ Դավիթ Շահնազարյանին անձնական բնույթի վիրավորանքներ հասցրեց:

Նրա հարցերից հետո դահլիճում ծափեր հնչեցին:

Դավիթ Շահնազարյանն ի պատասխան ասաց. «Որքան ճիգեր էլ գործադրեմ՝ չեմ կարող գահավիժել որոշ հարց տվողների բարոյական եւ մտավոր մակարդակին»:

Վարդան Պողոսյանը հայտարարեց, որ իր արժանապատվությունը թույլ չի տալիս ընդհանրապես անդրադառնալ հնչած հարցերին եւ հաշվի առնելով, որ անգամ ծափ տվողներ եղան, դա համարեց մակարդակի այնպիսի իջեցում, որը հարիր չէ մասնագիտական քննարկումների իրենց մակարդակին:

Իսկ Լեւոն Զուրաբյանի համոզմամբ՝ դահլիճի պատկերը երկրի պատկերն է:

David_ShahnazaryanԱրծվիկ Մինասյանն էլ հարց տվողին ասաց՝ Մալխասյանցի բառարանում ձեր նմանի վերաբերյալ էլ շատ բառեր կան, բայց չեմ իջնի այդ մակարդակին եւ չեմ պատասխանի:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Շ. Գ. says:

    Մալխասյան չի, Մալխասյանց է:

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031