Լրահոս
Օրվա լրահոսը

Արամ Կարապետյան. Կառավարման համակարգի փոփոխությունը բերելու է խժդժությունների. «Իրատես de facto»

Հոկտեմբեր 13,2015 12:22

«Իրատեսի» հյուրն է «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը:

 

– Դեկտեմբերի յոթին ի՞նչ Հայաստանում ենք արթնանալու։

– Հանրաքվեի օրը վատ է ընտրված, թերևս փորձել են խաղից Գյումրին հանել, որտեղ այդ օրը իր նշանակությունն ունի։ Եթե դեկտեմբերի վեցին հանրաքվեով Սահմանադրության նախագիծն անցավ, ոչինչ չի փոխվելու։ Քաղաքական կյանքի եռուզեռն ավարտվելու է Երևանի կենտրոնում։ Իմ տպավորությամբ հանրաքվեն արդեն պարտված է, ոչ թե «Ոչ»-ի շարժման պատճառով, այլ ոչ մեկին էլ չի հետաքրքրում։

– 2005-ին էլ չգնացին, րոպեում 45 քվեարկող եղավ։

– Իսկ ի՞նչ եղավ 3 տարի հետո։ Մենք առաջ չենք գնում, որովհետև մեր քաղաքականությունը կառուցում ենք այս պահի վրա։ Մենք սիրում ենք փողը տալ, կարկանդակը վերցնել։ Հայաստանի կառավարությունը միշտ դրանով է զբաղվել։ Այդ պատճառով էլ ոչ ոք չի ուզում մի քայլ առաջ գնալ։ Մարդիկ տարիներով թալանել են ու պետք է պահեն։ 2008-ին կատարվածի մեջ ոչ ոք չի ուզում 2005-ի «ներդրումը» տեսնել, բայց ո՞վ ասաց, որ 2008-ի պոռթկումի մեջ չկային 2005-ին հանրաքվե կեղծելը, 2004-ի ապրիլի ծեծը, 2003-ի նախագահական ընտրությունը կեղծելը։ Ոչ, փողը տվել ենք, կարկանդակը տվեք՝ վերջ։

Սերժ Սարգսյանը շատ լավ հասկանում է, որ սահմանադրական փոփոխությունը Հայաստանի սոցիալ-տնտեսական, քաղաքական, աշխարհա– քաղաքական վիճակն ավելի է վատացնելու։ Կառավարումը մտնելու է անհասկանալի խժդժությունների դաշտ։ Վիճակը չի փոխվելու։ Խորհրդարանական կառավարման երկրների մեծ մասը, եթե ՀՆԱ-ները նայեք, կայացած, զարգացող երկրներ են։ Հիմա համակարգի տարբեր խմբավորումների միջև Սերժ Սարգսյանը որպես գլխավոր արբիտր՝ հարցեր է լուծում, շատ բարդ է լինելու դա անել իբրև գենսեկ։ Եթե իրեն թվում է՝ այնքան ավանդ ունի ՀՀԿ-ում, որ ձեռքը կխփի սեղանին ու կասի՝ այսպես է լինելու, այդպես կլինի, սխալվում է։

Բազմակուսակցական համակարգում նախ տարբեր կուսակցություններ են ավելի մեծ պահանջներ դնելու, քան հասնում է իրենց, հետո ՀՀԿ-ն է տարբեր խմբավորումների բաժանվելու։ Յուրաքանչյուր օլիգարխ իր խմբակցությունն է ունենալու, որ իր հարցերը կարողանա լուծել։ Հիմա ամեն ինչ որոշում է մեկ մարդ, հետո սկսելու է խառնաշփոթ։ Ու ինչքա՞ն է շարունակվելու։ Մինչև խորհրդարանական ընտրություննե՞ր։ 72 կուսակցություն միայնակ կամ դաշինք կազմած նետվելու են ընտրությունների, իսկ խորհրդարան են մտնելու հինգը կամ վեցը։ Իվանիշվիլին նախագահական ընտրություններում Սաակաշվիլուն չհաղթեց, խորհրդարանական ընտրություններում մեծ փող դրեց ու վերջ՝ «Վրացական երազանք»։

Մենք ի՞նչ ունենք։ «Հայկական վերածնո՞ւնդ»։ Ու ի՞նչ։ Վրաստանի վերջին հարցումները ցույց են տվել, որ վրացիների 60 %-ն ուզում է Սաակաշվիլին հետ գա ու նախագահական կառավարումը վերականգնի։ Ոչ մի առումով պետական կառավարման փոփոխությունն արդյունավետ չէ, բայց, կրկնում եմ, ոչ մեկն իրեն Կիևյան կամրջից ցած չի նետելու։ Կառավարման համակարգի փոփոխությունը բերելու է խժդժությունների, բաժանարար գծեր է ստեղծելու, անհասկացողության մթնոլորտ, ուրի ոչինչ:

 Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Իրատես de facto» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031