Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Պավել Սաֆարյան. Շատ հաճախ մեր կանխատեսումներում եւ իրական կյանքում տարբերություն լինում է. «Չորրորդ իշխանություն»

Հոկտեմբեր 13,2015 12:13

«ՉԻ» զրուցակիցն է ՀՀ ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանը:

– Պարոն Սաֆարյան, 2016թ. պետական բյուջեում տնտեսական աճը կանխատեսված է 2.2 տոկոս, մինչդեռ այս տարվա բյուջեում 4.1 տոկոս է նախատեսված։ Մի կողմից բյուջեի եկամուտներն ավելի պակաս չափով կանխատեսելը, մյուս կողմից տնտեսական աճը քիչ կանխատեսելը կարո՞ղ ենք համարել իշխանությունների կողմից սահմանափակ հնարավորությունների մասին ինքնախոստովանություն։

– Իշխանությունների հնարավորությունները պետք է կոնկրետության մեջ գնահատել։ Այն գնահատականները, որ ֆինանսների նախարարությունը ներկայացրել է, կառավարությունը հավանություն է տվել եւ ուղարկել ԱԺ, այսօրվա մեր գործընթացի մեջ վերջնական ցուցանիշներ չեն։ Դեռ կլինեն քննարկումներ։ Այս ցուցանիշները մենք քննարկել ենք Արժույթի միջազգային հիմնադրամի հետ։

Գիտեք՝ ՀՆԱ-ի անվանական աճը գնահատելու համար միայն տնտեսության ներքին պրոցեսները չպետք է հաշվի առնես, այլ կարեւոր են նաեւ արտաքին պրոցեսները, օրինակ՝ տնտեսական աճը ՌԴ-ում, Եվրոպայում եւ այլն։ Իսկ արտաքին պրոցեսները գնահատելու հնարավորություն ունեն միջազգային կառույցները, որոնց հետ մենք քննարկումներ ենք անում։ ՀՆԱ-ի կանխատեսումն առավել իրատեսական է լինում այն ժամանակ, երբ կարողանում ես գնահատել բոլոր հնարավոր գործոնները։

Բայց ընդունենք, որ կան գործոններ, որոնք մարդկային երեւակայությունը, ինտելեկտը, տրամաբանությունը չի կարող կանխատեսել։ Ենթադրենք՝ վաղը, մյուս օրն ինչպես կլինեն խոշոր խաղացողների հարաբերությունները, Արեւմուտք-ՌԴ հարաբերությունները, որեւէ մեկը չի կարող հստակ ասել ու քանակական որոշակիություն տալ։ Դրա համար էլ շատ հաճախ մեր կանխատեսումներում եւ իրական կյանքում տարբերություն լինում է։

Ինչ վերաբերում է կառավարության հնարավորություններին, ապա այո, սա կարելի է համարել կառավարության խոստովանություն։ Սա հայտարարություն է, որ մենք կարող ենք այսքան տնտեսական աճ ապահովել։

Արման ԳԱԼՈՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031