«Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամի տնօրեն Ռուբեն Թոփչյանն ընդունեց Ռուսաստանի Դաշնության Գործարարության ուսուցման ազգային ասոցիացիայի նախագահ Յուրի Ռուբինին:
Հանդիպմանը մասնակցում էին նաև ՈԱԱԿ ինստիտուցիոնալ և ծրագրային հավատարմագրման բաժնի ղեկավար Անուշավան Մակարյանը և Երևանում ռուսական գիտության և մշակույթի կենտրոնի տնօրեն Մարկ Կալինինը:
Պարոն Թոփչյանը ռուս գործընկերներին ներկայացրեց ՈԱԱԿ գործունեությունը, հավատարմագրման չափանիշները և չափորոշիչները, հավատարմագրման գործընթացների ազդեցությունը կրթական համակարգի վրա: Պարոն Ռուբինն էլ իր հերթին ներկայացրեց Գործարարության ուսուցման ազգային ասոցիացիայի գործունեությունը և հետաքրքրությունները Հայաստանում: Կողմերը քննարկեցին համագործակցության հնարավոր հեռանկարներն ու ուղիները:
Ռուսական կողմին հատկապես հետաքրքրեցին տրանսազգային կրթության որակի ապահովման գործընթացները: Պարոն Թոփչյանը ներկայացրեց ՏԵՄՊՈՒՍ-ի TNE-QA ծրագրի շրջանակներում տրանսազգային կրթության որակի ապահովման չափորոշիչների մշակման ուղղությամբ ՈԱԱԿ-ի կողմից իրականացվող աշխատանքները:
Կարևորվեց նաև գործարար հմտությունների ուսուցանումը բուհերի տարբեր մասնակիությամբ ուսանողներին:
Կողմերը պայմանավորվեցին շարունակել համագործակցությունը փորձի փոխանակման մակարդակով, ինչպես նաև մշակել հետագա համագործակցությունն ընդլայնելու եղանակներ:
ՈԱԱԿ հասարակության հետ կապերի պատասխանատու
Հայկուհի Բարսեղյան