«Քաղաքական և միջազգային հարաբերությունների հայկական կենտրոնի» տնօրեն, քաղաքական վերլուծաբան Աղասի Ենոքյանը կարծում է, որ «Նոր Հայաստանի» ուժերը հիմա, այս պահին չունեն այն ռեսուրսը, որ կարողանան իշխանափոխություն անել։ «Այնպես որ, այդ նախաձեռնության անդամները, ավելի լավ կլիներ, որ փորձեին համախմբվել մեկ-երկու այլ նախաձեռնությունների հետ, որոնք արդեն կան, ու նրանց հետ կարողանան հանրաքվեի օրը, մինչև հանրաքվեն՝ մոբիլիզացնող միջոցառումներ անցկացնել»։
Այն հարցին, թե «Նոր Հայաստան» ճակատի անդամները ճիշտ չե՞ն գնահատել իրենց ուժերը, չե՞ն հաշվարկել, որ իրենց ուժերը չեն բավականացնի իշխանափոխության համար, որ նման նախաձեռնություն են սկսում, նա այսպես պատասխանեց. «Կարծում եմ՝ իրենց հաշվարկն այն է, որ արդեն նախապատրաստվում են խորհրդարանական ընտրություններին և սրանով հայտ են ներկայացնում խորհրդարանական ընտրություններին մասնակցելու համար, իսկ հանրաքվեն շատ լավ առիթ է, որ այդ առիթով ցույց տան իրենց նկրտումները, թե ինչպիսի մոդել են ուզում, ինչպիսի քաղաքական համակարգ են իրենք պատկերացնում»։
Ըստ քաղաքագետի՝ այս ամենն արվում է հաջորդ խորհրդարանական ընտրություններին մասնակցելու համար։
Քաղաքական և ընտրական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանն էլ մեզ հետ զրույցում կարծիք հայտնեց, որ այդ միավորման մեջ հայտնվել են կառույցներ, որոնք նախորդ ժամանակաշրջաններում ուղղակի պարտվել են. «Եթե նրանք պարտվել են նախորդ անգամները, ապա ինչո՞ւ հիմա պետք է հաջողության հասնեն, առավել ևս, որ ռեսուրսների տեսանկյունից՝ նրանք այնքան էլ հարուստ չեն»։
Կարդացեք նաև
Անի ՔԵՇԻՇՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի այսօրվա համարում