Հայտնել ենք, որ հոկտեմբերի 12-ի երեկոյան ադրբեջանական զինուժը գնդակոծել է Տավուշի մարզի սահմանամերձ Կոթի գյուղի դիրքերը եւ գյուղը:
Կոթիի գյուղապետ Ֆելիքս Մելիքյանը հայտնեց, որ, բարեբախտաբար, գյուղի բնակիչներից տուժածներ չկան: Նրա խոսքերով՝ պատճառված նյութական վնասը մեծ չէ, վնասվել են տների տանիքների ծածկեր, պատուհաններ եւ այլն: Վնասների չափերը ճշտվում են:
Համայնքի ղեկավարի վկայությամբ՝ Կոթին գնդակոծվել է նաեւ հոկտեմբերի 11-ին: Չնայած դրան՝ գյուղն ապրում է իր սովորական կյանքով, գործում են դպրոցն ու մանկապարտեզը:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ