Փորձեցինք ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր, պրոֆեսիոնալ իրավաբան Գագիկ Ջհանգիրյանից պարզել, թե արդյոք վերջինս տեղյակ է, թե ինչ փաստեր ունի Լեւոն Զուրաբյանը Գագիկ Հարությունյանի կողմից Վենետիկի հանձնաժողովին կաշառելու գործով։ Սակայն Ջհանգիրյանը պատասխանեց, թե. «Որեւէ մեկի հայտարարությունը չեմ մեկնաբանում, այդ թվում նաեւ՝ Լեւոն Զուրաբյանի։ Իրեն հարցրեք, լա՛վ մնացեք»։ ՀԱԿ-ում բոլորն էլ հրաժարվեցին որեւէ կերպ մեկնաբանել այդ հայտարարությունը։ Ինքը՝ Զուրաբյանը, «Ազատության» հետ զրույցում հայտարարել էր, թե կարձագանքի, երբ լինի դրա անհրաժեշտությունը։
Իսկ ի՞նչ է մտածում այդ հայտարարության մասին Գագիկ Հարությունյանը, ինչպե՞ս է պաշտպանվելու։ ՍԴ նախագահին ուղղված «Ժողովուրդ»-ի այս հարցադրմանը ՍԴ մամլո խոսնակ Հովհաննես Պապիկյանը պատասխանեց. «Որեւէ բան չենք պատրաստվում, որովհետեւ դա այդ դեպուտատ կոչվածի մարազմատիկ հայտարարությունն է, որին մենք չենք ուզում պատասխանել»։ Այն դիտարկմանը, թե, այնուամենայնիվ, Գագիկ Հարությունյանը Վենետիկի հանձնաժողովի անդամներին այս շրջանում անգամ պատվոգիր կամ հուշանվեր է՞լ չի տվել, որը կարող է ընդդիմության ներկայացուցչի կողմից կաշառք որակվել,
Հովհաննես Պապիկյանը պատասխանեց. «Այդ ամբողջը Լեւոն Զուրաբյանի զառանցանք է, նման բան հնարավոր չէ։ Լեւոն Զուրաբյանը քնել-արթնացել է եւ մի էշություն ասած պիտի լիներ»։
Քնար ՄԱՆՈՒԿՅԱՆ
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում