Լրահոս
Օրվա լրահոսը

«Հարց տալու համար խելք պետք չէ, քաղաքականություն անելու համար շա՜տ մեծ խելք ու կարողություն է պետք». «Իրատես de facto»

Հոկտեմբեր 13,2015 11:45

Գալուստ Սահակյան (ԱԺ նախագահ)

– Պարոն Սահակյան, Ձեր այս քայլը՝ այցելել ԱԺ գրադարան, շնորհավորել գրադարանավարուհիներին, ծաղիկներ  նվիրել նրանց, ջերմ խոսքեր «շշնջալ»,  նոր ավանդո՞ւյթ է հայոց պառլամենտարիզմի կյանքում։

– Չէ՜։ Ես իմ տեսակի՝ բնավորության շարժ եմ կատարում, չեմ էլ մտածում ինչ-որ նորություն մտցնելու մասին։

– Փաստորեն, Դուք այս պահից սկսած՝ խիստ այլընտրանքային եք, ուզում եք հասկացնել, որ գիրը-գիրքը կարևոր է պառլամենտում, քաղաքականությունում, քանզի մինչ այս ընդունված էր կարծել, թե քաղաքականության համար խելք պետք չէ, գիրք պետք չէ։ Ընդդիմանո՜ւմ-ընդդիմանո՜ւմ եք Ձեր իսկ ձևավորած ավանդույթներին, պարոն Սահակյան։

– Գիտեք՝ հարց տալու համար խելք պետք չէ, քաղաքականություն անելու համար շա՜տ մեծ խելք ու կարողություն է պետք։ Քաղաքականությունը բաղդատվում է հասարակական կյանքի հետ, և տարիների ընթացքում ճիշտ չհասկացվեց ընդդիմություն-դիմություն հարաբերակցությունը, որոնք թշնամության գոտում են։

Փորձում եմ նաև այդ բժիշկը դառնալ՝ առ այն, որ քաղաքական տեսակետն այլ բան է, կյանքի փոխհարաբերությունները, առնչությունները մի այլ գեղեցիկ բան են, և ցանկացած քաղաքականություն պետք է նպաստի կյանքի գեղեցիկ դառնալուն:

Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Իրատես de facto» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031