Լրահոս
Օրվա լրահոսը

«Գագիկ Հարությունյանին խոստացել են, որ կունենա նախագահի պաշտոն». Լեւոն Զուրաբյան

Հոկտեմբեր 13,2015 11:39

«Ես գիտնական եմ իմ մասնագիտությամբ, բայց գիտնական պետք չի լինել, որ հասկանալ՝ այս ամենի հետեւում կա պատճառահետեւանքային կապ:

Կառավարման ձեւը փոխել չի կարելի: Հենց խաղի կանոնները դառնում են խաղալիք քաղաքական վերնախավից այն կողմ՝ իշխող կուսակցության ձեռքում, դա նշանակում է, որ Սահմանադրությունը դադարում է խաղալ իր ամենակարեւոր դերը»- այսօր Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի կազմակերպած «Սահմանադրական բարեփոխումները Հայաստանում» խորագրով հանրային քննարկման ժամանակ իր ելույթում ասաց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը:

Ըստ նրա, ԱՄՆ-ում 27 անգամ եղել է Սահմանադրական փոփոխություն, բայց դրանցից ոչ մեկի ժամանակ չի փոխվել կառավարման ձեւը. «Փորձենք հասկանալ Սերժ Սարգսյանի մոտիվները: Չէ՞ որ Սերժ Սարգսյանը մշտապես կողմ է եղել կիսանախագահական համակարգին: Ի՞նչ պատահեց, որ Սերժ Սարգսյանը լինելով այդ մոդելի կողմնակից, բազմիցս ասելով, որ միայն այդ մոդելն է երաշխավորում ՀՀ անվտանգությունը, իր նախագահության երկրորդ ժամկետում հանկարծ որոշեց փոխել կառավարման համակարգը:

Այդ 3 մոդելների մեջ որեւէ տարբերություն չկա դեմոկրատիայի ապահովման տեսանկյունից: Այդ երեք մոդելներն էլ Վենետիկի հանձնաժողովը համարում է հավասարապես դեմոկրատական, եթե գտնենք համապատասխան բաղադրիչները»:

Նա նշեց, որ Սահմանադրական փոփոխությունների շուրջ չկա համախմբում եւ եթե իշխանությունները որպես դրա ապացույց նշում են այն, որ խորհրդարանում ընդամենը 10 պատգամավոր դեմ արտահայտվեց, դա կեղծիք է. «Ավելի մեծ կեղծիք եւ սուտ դժվար է պատկերացնել: ՀՀ ընտրական համակարգը անհուսալի կերպով կոռումպացված եւ կեղտոտված է, տեղի է ունենում 500 հազար ձայների կեղծիքներ: Այսօրվա պառլամենտը չի ներկայացնում հայ ժողովրդի կամքը»:

Նա հիշեցրեց եռյակի դաշինքը, որը ստեղծվել էր Սահմանադրական փոփոխությունները մերժելու նպատակով. «Հիշո՞ւմ եք, մենք անցյալ տարի անցկացրեցինք զանգվածային ցույցեր: Ի՞նչ եղավ՝ ցույցերից հետո Սերժ Սարգսյանը սկսեց բռնաճնշումների շարքը: Ծեծի ենթարկվեցին բազմաթիվ քաղաքական ուժերի, կուսակցությունների ներկայացուցիչներ, մեկը՝ Արամ Մանուկյանը, ԲՀԿ-ից ակտիվիստներ ծեծի ենթարկվեցին ու խոշտանգվեցին, ազատամարտիկների ծեծեցին: Իսկ գագաթնակետը եղավ այն ջարդը, որը տեղի ունեցավ, երբ Սերժ Սարգսյանը ելույթ ունեցավ եւ ասեց՝ քաղաքականությունը կրկես չի: Դիմելով Գագիկ Ծառուկյանին, ասաց՝ դուք պետք է լքեք քաղաքականությունը»:

Նա հայտարարեց, որ այդ գործընթացների ժամանակ Սերժ Սարգսյանի ելույթից հետո 500 մարդ ԲՀԿ-ից ձերբակալվել է:

Անդրադառնալով ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանին՝ նա ասաց. «Գագիկ Հարությունյանը այն մարդն է, ում խոստացել են, որ նոր Սահմանադրության մեջ նա կունենա նախագահի պաշտոն»

Լեւոն Զուրաբյանի խոսքերով՝ իրականում այս ամենն ուղղված է Սերժ Սարգսյանի վերարտադրմանը:

Լեւոն Զուրաբյանի ելույթից հետո դահլիճում ոչ-ի ակցիա անող երիտասարդները սկսեցին բուռն ծափահարություններ:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031