Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Մեթյու Բրայզա. «Սա կնշանակի՝ Հայաստանի պաշտոնական քաղաքականության դրամատիկ փոփոխություն». «168 ժամ»

Հոկտեմբեր 13,2015 11:29

Հարցազրույց ԱՄՆ պետքարտուղարի՝ Հարավային Կովկասի հարցերով նախկին օգնական, ԵԱՀԿ Մինսկի խմբի նախկին համանախագահ, ներկայում՝ ամերիկյան Ատլանտյան խորհուրդ (Atlantic council) վերլուծական կենտրոնի ավագ գիտաշխատող Մեթյու Բրայզայի հետ

– «Վեստնիկ  Կավկազային» տված Ձեր վերջին հարցազրույցում անդրադառնալով ՀՀ նախագահի հայտարարությանը՝ նշել էիք, որ այն Ձեզ համար անակնկալ էր։ Ձեր մեկնաբանությունը շատ քննարկվեց, Ձեզ մեղադրեցին ադրբեջանական կարծիքն այս հակամարտությունում պաշտպանելու մեջ, քանի որ նրանք պնդում են, որ Սարգսյանը որևէ նոր բան չի արտահայտել իր ելույթում, Հայաստանը դիտարկում է ԼՂ-ն՝ հայկական տարածք՝ բնակեցված հայերով, իրենց անկախ կառավարությամբ, ինչը նոր չէ հակամարտության պատմության համար։ Ըստ Ձեզ՝ ի՞նչն էր նոր Սարգսյանի հայտարարության մեջ։

– Հայտարարության այն տարբերակի համաձայն, որը ես տեսել եմ և որին ես արձագանքել եմ, նախագահ Սարգսյանն ասել էր, որ Հայաստանը ճանաչում է ԼՂ-ն՝ որպես անկախ պետություն։ Գուցե այն, ինչ ես կարդացել եմ, սխալ մեջբերում կամ սխալ թարգմանություն է եղել (ինչը, ցավոք, պատահում է հայկական և ադրբեջանական մամուլում):

Բայց, եթե նախագահ Սարգսյանի ելույթի էությունն իրապես այն էր, ինչ ես վերևում ասացի, ապա նախագահը տեղեկացրել է, որ Հայաստանը նոր լայն քայլ է դրել. ԼՂ ինքնիշխանության ճանաչում՝ որպես անկախ երկիր։ Սա կնշանակի՝ Հայաստանի պաշտոնական քաղաքականության դրամատիկ փոփոխություն, համաձայն որի՝ Հայաստանը, ինչպես յուրաքանչյուր երկիր, խուսափել է անկախ ԼՂՀ իրավական ճանաչումից։

Ցանկացած ոք, ով չգիտի այս հիմնական կետի մասին, կամ ամոթալիորեն անտեղյակ է, կամ անշնորհք կերպով փորձում է քաղաքականացնել մի պարզ հայտարարության փաստը։ Ցանկացած դեպքում նման անձը չի կարող համարվել «փորձագետ»։

Արաքս ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031