Լրահոս
Օրվա լրահոսը

«Ոչ»-ի անսպասելի ակցիա՝ քննարկմանը

Հոկտեմբեր 13,2015 11:14

Այսօր Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղը «Սահմանադրական բարեփոխումները Հայաստանում» խորագրով հանրային քննարկում էր կազմակերպել «Անի պլազա» հյուրանոցում:

Քննարկմանը մասնակցում էին ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը, «Համաձայնություն» կենտրոնի ղեկավար Դավիթ Շահնազարյանը, ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանը, ՍԴ նախագահի ավագ խորհրդական Անահիտ Մանասյանը եւ Սահմանադրական փոփոխությունների հանձնաժողի անդամ Վարդան Պողոսյանը:

voch_1

Հենց վերջինս սկսեց իր ելույթը, դահլիճում մի խումբ երիտասարդներ յուրօրինակ ակցիա արեցին: Միանգամից բարձրացրեցին պաստառներ «Ոչ» գրառմամբ եւ անակնկալի բերեցին ներկաներին:

Լեւոն Զուրաբյանը գոհ նայում էր երիտասարդներին ու ժպտում:

Հիշեցնենք, որ արդեն մեկնարկել է Սահմանադրական փոփոխությունների քարոզարշավը:

Երիտասարդները իրենց ոչ-ի ցուցապաստառները Վարդան Պողոսյանի ողջ ելույթի ժամանակ պահեցին: Դրանք բարձրացրեցին նաեւ Անահիտ Մանասյանի ելույթի ժամանակ:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031