ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հայտարարեց, թե արհեստածին են այն հայտարարությունները, որ ՀՀ-ում այսօր սահմանադրական փոփոխությունների պահանջ չկա։
– Պարո՛ն Վարդանյան, ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովն արդեն հայտարարել է սահմանադրական հանրաքվեի քարոզարշավի մեկնարկի մասին։ Ինչպե՞ս է այդ քարոզարշավն իրականացնելու ՀՅԴ-ն, ո՞րն է լինելու Ձեր քարոզարշավի գլխավոր կետը, որտեղի՞ց եք սկսելու։
– Կարծում եմ՝ լրատվամիջոցները տեղյակ են, որ վերջին մեկ ամսվա ընթացքում մենք հանրապետության բոլոր մարզերում հավաքներ անցկացրեցինք մեր 50 կոմիտեությունների հետ, մեր ընկերների շրջանում՝ իրազեկելով, նրանց հարցերին պատասխանելով, նրանց առաջարկությունները, նախաձեռնությունները լսելով։ Մենք դա անում էինք նաեւ նրա համար, որ այդուհետ շրջաններում մեր ընկերները դառնան իրազեկողներ, իրենք արդեն կդառնան ակտիվ մասնակիցներն այս ամենի։ Մենք շատ արագ կկազմակերպենք մեր հանդիպումների ժամանակացույցը՝ հասարակության հետ հանդիպումներ կլինեն ե՛ւ մարզերում, ե՛ւ Երեւանում։ Զուգահեռ, երբ հեռուստատեսությամբ եւ ռադիոյով կլինի քարոզարշավը, կսկսենք զբաղվել քարոզչությամբ նաեւ լրատվամիջոցներով։
Սոնա ԳՐԻԳՈՐՅԱՆ
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում