Լրահոս
Օրվա լրահոսը

Էմիլ Բուդաղյանը չի պատրաստվում ոչ հանդիպել նախագահին, ոչ էլ որեւէ բան խնդրել. «Հրապարակ»

Հոկտեմբեր 13,2015 10:48

«Ես կորցրել եմ իմ որդուն, եւ նրան այլեւս հնարավոր չէ վերադարձնել։ Սակայն ես դեռ լրիվ չեմ կորցրել իմ հավատն առ այն, որ օրինական ճանապարհով կարող եմ հասնել արդարությանը»,- երկու տարի առաջ Արտակ եւ Ավետիք Բուդաղյանների հայրը՝ Էմիլ Բուդաղյանը, այս խոսքերով դիմել էր նախագահ Սերժ Սարգսյանին, խնդրելով որդու սպանության գործը վերցնել իր անմիջական հսկողության ներքո։

Այսօր նախագահ Սերժ Սարգսյանն այցելում է Սյունիքի մարզ, մասնավորապես՝ կլինի Գորիս, Կապան քաղաքներում, սակայն այսօր արդեն Էմիլ Բուդաղյանը չի պատրաստվում ոչ հանդիպել նախագահին, ոչ էլ որեւէ բան խնդրել։

Էմիլ Բուդաղյանից հետաքրքրվեցինք՝ հանդիպում փնտրելո՞ւ է նախագահի հետ, միգուցե նորի՞ց խնդրանքով դիմի Սերժ Սարգսյանին։ «Ոչ, ինձ պետք չէ։ Նշանակություն չունի, որ իմ որդին արդարադատության առաջ է կանգնած, ես ոչ հանդիպելու մտադրություն ունեմ, ոչ էլ»,- պատասխանեց Էմիլ Բուդաղյանը։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031