Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Հաշմանդամություն ունեցող անձանց վրա ծխախոտն ավելի վատ է անդրադառնում առողջական խնդիրների պատճառով

Հոկտեմբեր 13,2015 10:46

Հոկտեմբերի 12-ին՝ Ծխախոտի դեմ պայքարի ազգային օրը, «ԷԽՈ» հաշմանդամություն ունեցող անձանց իրավապաշտպան ՀԿ-ն Հյուսիսային պողոտայում «Հաշմանդամություն ունեցող անձանց իրազեկումը ծխախոտի օգտագործման և վնասակար ազդեցության մասին» ծրագրի շրջանակներում անցկացրել է «Ներառման պայքար» կարգախոսով ֆլեշմոբ և ստորագրահավաք, որին մասնակցում էին նաև հաշմանդամություն ունեցող երիտասարդները:

DSC_1877

«ԷԽՈ» հաշմանդամություն ունեցող անձանց իրավապաշտպան ՀԿ նախագահ Սերյոժա Օհանջանյանը նշեց, որ իրենց նպատակն է ծրագրի միջոցով հաշմանդամություն ունեցող անձանց ծխախոտից զերծ պահել, իրազեկել ծխախոտի վնասակար ազդեցության մասին, գիտելիքները հարստացնել։ Սերյոժա Օհանջանյանը նշում է, որ հաշմանդամություն ունեցող անձինք խնդիր ունեն ինֆորմացիա ստանալու առումով, քանի որ նրանցից շատերը վարում են մեկուսի կյանք, անգամ տեղեկություն ստանալու տարրական պայմաններից են զուրկ։ Թիրախային այս խմբի հետ աշխատանքը շատ կարևոր է, քանի որ հաշմանդամություն ունեցող անձանց վրա ծխախոտն ավելի վատ է անդրադառնում առողջական խնդիրների պատճառով։

DSC_1887

Ֆլեշ մոբի ընթացքում «ԷԽՈ» ՀԿ-ի անդամները հանդես եկան փոքրիկ ներկայացմամբ, անցորդներին ներկայացրին ծխախոտի վնասակար ազդեցությունը, բաժանեցին տեղեկատվական բուկլետներ, իրականացրին ստորագրահավաք՝ հաշմանդամություն ունեցող անձանց ծխախոտի դեմ պայքարի ծրագրերում ներգրավելու կոչով։

Հավելենք, որ «Հաշմանդամություն ունեցող անձանց իրազեկումը ծխախոտի օգտագործման և վնասակար ազդեցության մասին» ծրագիրն իրականացվում է ՀՀ Նախագահի աշխատակազմի կողմից ՀԿ-ներին տրամադրվող դրամաշնորհային ծրագրի և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հայտարարած մրցույթի շրջանակներում:

 

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հասարակայնության հետ կապերի ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031