Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

Հայ չեմ, ալբանացի եմ․ Ինչ կատարվեց Հանրապետական մարզադաշտում կիրակի երեկոյան. «Ժամանակ»

Հոկտեմբեր 13,2015 10:40

Հայաստանի ներքին ու արտաքին ահռելի մարտահրավերներն ու խնդիրները հանգստյան օրերին մի պահ մղվեցին հետին պլան՝ հասարակական մեծ ուշադրություն գրավելով լիովին այլ իրադարձության վրա: Հայաստանցիների ուշադրությունը հանգստյան օրերին կլանողը, սակայն, Երևանի տարեդարձի տոնակատարությունները չէին, որոնք մեծ աղմուկի և քննարկումների պատճառ էին դարձել մինչև այդ: Հանրային ուշադրությունը կլանողը ֆուտբոլն էր, Հայաստանի հավաքականի վերջին խաղը «Եվրո 2016»-ի ընտրական մրցաշարում: Կիրակի օրը Հայաստանի հավաքականը Երևանում ընդունեց Ալբանիայի հավաքականին: Հայաստանի թիմի համար խաղը չուներ մարզական նշանակություն և զուտ արժանապատվության խաղ էր:

Բոլորը սպասում էին, որ անհաջող ընտրական մրցաշարի գոնե վերջին խաղում Հայաստանի հավաքականը կտոնի իր առաջին հաղթանակը և այսպես ասած՝ դուռը կփակի շրխկոցով: Սակայն հաղթանակ ոչ միայն չեղավ, այլ եղավ անդեմ խաղով խայտառակ պարտություն, և Ալբանիայի հավաքականը իր համար շատ կարևոր հաղթանակ տանելով՝ պատմության մեջ առաջին անգամ նվաճեց Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլի ուղեգիր: Այն, ինչի հույսը երկու տարի առաջ ընտրական մրցաշարի մեկնարկին ունեինք մենք՝ հայ ֆուտբոլասերներս, իրականություն դարձավ ալբանացիների համար, իսկ մեզ բաժին հասան միայն բացասական էմոցիաները: Այս օրերին և առաջիկայում, բնականաբար, շատերի խոսակցության նյութն է լինելու ֆուտբոլը:

Երկրպագուները դեռ մարզադաշտից սկսեցին պահանջել գլխավոր մարզչի պաշտոնակատար Սարգիս Հովսեփյանի հեռացումը: Մարզչական փորձ չունեցող Հովսեփյանը հավաքականը գլխավորեց ընտրական մրցաշարի առաջին անհաջող կեսից հետո՝ փոխարինելով հավաքականից հեռացած շվեյցարացի մարզիչ Բեռնար Շալանդին: Սակայն մարզչի այդ փոփոխությունը որևէ կերպ չփոխեց իրերի դրությունը: Կփոխի արդյո՞ք նոր մարզիչը որևէ բան, եթե անգամ լինի, այսպես ասած, թոփ մարզիչ: Շատ դժվար է ասել: Ակնհայտ է մի բան, որ Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստների մոտ խաղամակարդակի և հոգեվիճակի անկում կա ոչ միայն հավաքականի մակարդակում, այլ նաև ակումբներում՝ բացառությամբ միգուցե Հենրիխ Մխիթարյանի և Գաել Անդոնյանի, որոնք բավական հաջող են հանդես գալիս համապատասխանաբար՝ Դորտմունդի «Բորուսիայում» և ֆրանսիական Մարսելում: Սակայն այս երկու ֆուտբոլիստներով գարուն չի գա, և ակնհայտ է, որ հայկական ֆուտբոլային խնդիրների արմատները շատ խորն են:

 

Մուսա Միքայելյան

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031