«Մարդու իրավունքների եվրոպական դատարանը, գերարագ՝ 15 օրյա ժամկետում, վարույթ է ընդունել Շանթ Հարությունյանի, նրա որդու և ընկերների գործը»,- հայտնում է Շանթ Հարությունյանի որդի Շահեն Հարությունյանը` ֆեյսբուքյան իր էջում:
«Հատկանշական է, որ մեր գործի մեջ, առանցքային դեր ունի ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությունը Շանթ Հարությունյանի մասին։ ԱՄՆ-ի Կոլումբիայի համալսարանում 2014թ.-ին Սարգսյանը խախտել էր մարդու անմեղության կանխավարկածը և մինչ Շանթ Հարությունյանի գործով դատավորի վերջնական վճիռը, վերջինիս անվանել էր «հանցագործ»` այդպիսով ցուցում տալով դատավորին»,-նշում է Շահեն Հարությունյանը: