Նոյեմբերի 20-ին գեղասահքի սիրահարներին սպասվում է «Սառույցի արքաները» խորագրով շոուն, որը կկայանա Մարզահամերգային համալիրում: Միջոցառման կազմակերպիչն է SHOWSTAR-ը:
Ինչպես կազմակերպիչները տեղեկացրին Aravot.am-ին, «Սառույցի արքաները» շոուն կկայանա օլիմպիական չեմպիոնների, աշխարհի և Եվրոպայի առաջնությունների մրցանակակիրների մասնակցությամբ: Երեւան կժամանի հանրահայտ գեղասահորդ Եվգենի Պլյուշչենկոն (լուսանկարում):
Ներկայացման մեջ, որի պրոդյուսերն է Արի Զաքարյանը, ներգրավված են նաեւ Իրինա Սլուցկայան, Բրիան Ժուբերը, Տոմաշ Վերները, ջութակահար Էդգար Հակոբյանը, երգիչ Հայկոն, եւ ուրիշներ:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ