Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի ղեկավար Ստյոպա Սաֆարյանի կարծիքով, Արեւմուտքն այնքան էլ դժգոհ չէ Սիրիայում Ռուսաստանի գործողություններից:
«Սիրիայում Ռուսաստանի ներգրավվածությունը Արեւմուտքը իսլամական պետության դեմ պայքարում ողջունել է, թերեւս կարելի է ենթադրել՝ Ռուսաստանի ներգրավվածությունը գոնե մերձավոր Արեւելքում թույլատրված է ու ողջունվում է»,- ասաց Ստյոպա Սաֆարյանը:
Ըստ նրա, ԱՄՆ-ն լուրջ խնդիրներ ուներ Սիրիայում ներգրավվածության հարցում, դրա համար մի փոքր այլ ճանապարհով գնաց. «Իսլամական պետության տեռորը հասավ նաեւ Թուրքիա, ու ԱՄՆ-ն օգտագործեց առիթը՝ Թուրքիայի հետ համաձայնության գալով Թուրքիայի տարածքից իսլամական պետության դեմ գործողություններ սկսելու համար, եւ ինչպես նկատում ենք լրահոսից, Ռուսաստանը պահանջում է, որ ԱՄՆ-ն ազատի Սիրիայի օդային տարածքը: Որքան էլ ՆԱՏՕ-ի գխավոր քարտուղարը դրական է արտահայտվել իսլամական պետության դեմ Ռուսաստանի պայքարի մտադրության մասին, իրոք լարվածության հիմքեր կան, որովհետեւ Ռուսաստանը Սիրիայում էլ է ուզում ԱՄՆ-ին դուրս մղել»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ