Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանական հռչակված նվագարանի իրական ծագման մասին՝ «Թառը» ֆիլմում. (Տեսանյութ)

Հոկտեմբեր 12,2015 21:25

«Առնո Բաբաջանյան» համերգասրահում այսօր ցուցադրվեց «Հնագույն նվագարաններ» ֆիլմաշարի 8-րդ՝ «Թառը» ֆիլմը: «Ամեն ինչ արել ենք՝ ներկայացնելու համար թառի հնչյունները, լարումը, կատարման ձեւերը: Օգտվել ենք նաեւ հանրագիտարանային տվյալներից, որպեսզի հատկապես նոր սերունդն ինքը ցանկություն ունենա ապրեցնելու հայ մշակույթը»,-Aravot.am-ի հետ զրույցում ասաց «Հնագույն նվագարաններ» ֆիլմաշարի հեղինակ Ռիտա Շառոյանը:

Rita

Նա նշեց, որ պատմիչները եւ աղբյուրագիտությունը թառը բնորոշում են որպես արեւելյան, ավելի ճիշտ տարածաշրջանային գործիք. «Բայց աշխատել ենք գտնել հիմքեր եւ փաստեր, որոնք իրական տպավորություն կստեղծեն թառի հայկական լինելու մասին»:

Հիշեցնենք, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ն թառը ճանաչել է որպես ադրբեջանական նվագարան. «Ջուրն իր ճամփեն կգտնի»`՝ասում է հեղինակը՝ նկատի ունենալով, որ հանդիսատեսն ինքը կգիտակցի այդ հնագույն նվագարանի հայկական լինելը:

Հավելենք, որ նախորդ տարիներին հանդիսատեսի դատին են ներկայացվել «Ծիրանափող (Դուդուկ)», «Քանոն», «Քամանչա», «Պարկապզուկ», «Բամբիռ», «Հարկանային գործիքներ» գեղարվեստափաստագրական ֆիլմերը: Հետագայում եւս կնկարահանվի հնագույն նվագարաններից մեկին նվիրված ֆիլմ:

Մանրամասները` տեսանյութում:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031