«Նարեկացի» արվեստի միությունում այսօր բացվեց Վալեր Նազարեթյանի «Ափի մեջ» խորագրով երաժշտական մինի գործիքների ցուցահանդեսը, որում ներկայացված նմուշներից են դաշնամուրը, «ակորդեոնը», «սինթեզատորը», ծիրանափողը: Վերջինս իսկական ղամիշից է պատրաստված.
«Բավականին նուրբ աշխատանք է, որով կարելի է նվագել: Իսկական դուդուկ է, պարզապես ստեղծելուց մի փոքր երեւակայությունս եմ գործի դրել»,-Aravot.am-ի հետ զրույցում ասաց Վալեր Նազարեթյանը:
Նա կերտում է նաեւ հեծանիվների, մեքենաների, հայտնի շինությունների մակետներ: «Տարիներ առաջ Օպերային թատրոնի շենքի մակետն եմ սարքել, որը թատրոնը ձեռք է բերել, թե որքանով՝ չեմ կարող ասել, գաղտնիք է»,-անկեղծացավ երիտասարդ արվեստագետը: Նա ստեղծել է նաեւ Գառնու տաճարի մանրակերտը, որը տաճարի իրական չափից փոքր է 160 անգամ:
Կարդացեք նաև
Ցուցահանդեսը բաց կլինի մինչեւ հոկտեմբերի 18-ը: Ի դեպ, եզակի նմուշները «կենդանի են». երաժշտական փոքրիկ գործիքների վրա հնարավոր է նվագել: Դրանք նաեւ իրենց համապատասխան պատյաններն ունեն: Հավելենք, որ Վալերը նաեւ Շիրակի մարզի Անիի տարածաշրջանի հուշարձանների պահպանման պատասխանատուն է:
Մանրամասները` տեսանյութում
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ