Հոկտեմբերի 10-ին Բեյրութում՝ Հայկազյան համալսարանի պարտեզում, տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի խորհրդանիշ անմոռուկի պատկերով հուշակոթողի բացման հանդիսավոր արարողությունը, որին ներկա էին Լիբանանում ՀՀ դեսպան Աշոտ Քոչարյանը, կրոնական առաջնորդներ, Լիբանանի խորհրդարանի պատգամավորներ, քաղաքական կուսակցությունների, ազգային կառույցների, լրատվամիջոցների ղեկավարներ և ներկայացուցիչներ:
Միջոցառումը նախաձեռնել էր Լիբանանի «Հայրենակցական միությունների տիկնանց համախումբը»՝ Լիբանանի Հայոց ցեղասպանության 100-ամյակի միջոցառումները համակարգող կենտրոնական մարմնի հովանավորությամբ և Հայկազյան համալսարանի հետ գործակցությամբ:
Մասնակիցներին իրենց խոսքն ուղղեցին Հայկազյան համալսարանի նախագահ Փոլ Հայդոստյանը, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի Լիբանանի կենտրոնական կոմիտեի ատենապետ Սեդա Խդշյանը և Լիբանանի «Հայրենակցական միությունների տիկնանց համախմբման» ատենապետ Մարո Բալաբանյանը:
ՀՀ ԱԳՆ