Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ի՞նչ է կատարվում ցմահների հետ. ԱՆ-ն պարզաբանում է

Հոկտեմբեր 12,2015 19:35

Արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում պահվող 45 ցմահ դատապարտյալ հոկտեմբերի 12-ին անժամկետ հացադուլ է հայտարարել իրենց գործերը վերանայելու պահանջով: «Ինչ է ձեռնարկում նախարարությունը, տեղյա՞կ է արդյոք նախարարությունը խնդրո առարկային» հարցով դիմեցինք ԱՆ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Լուսինե Մարտիրոսյանին:

Նա մեր հարցմանն ի պատասախան հայտնեց, որ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի սոցիալ-հոգեբանական և իրավական բաժնի աշխատակիցները ներկայում զրուցում են հացադուլ հայտարարած դատապարտյալների հետ: Նպատակը մեկն է՝ նպաստել հացադուլի դադարեցմանն ու հետ պահել նրանց հետագա ծայրահեղ քայլերից ու գործողություններից:

Մեր այն հարցին, թե ի՞նչ քայլեր են արձանագրել, մասնավորապես, նախկին հետախույզի`Սողոմոն Քոչարյանի հարցով, ԱՆ ներկայացուցիչը տեղեկացրեց, որ 2015 թվականի հոկտեմբերի 8-ի նիստում միջգերատեսչական բժշկական հանձնաժողովը ցմահ դատապարտյալ Սողոմոն Քոչարյանին պատժի հետագա կրումից ազատելու վերաբերյալ դրական եզրակացություն է տվել: Այն արդեն ուղարկվել է Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան:

Անդրադառնալով ԱՆ կողմից ցմահ ազատազրկման դատապարտված անձանց խնդիրների լուծման ուղղությամբ կատարվող աշխատանքներին, Լ.Մարտիրոսյանը նշեց, որ 8 ցմահ դատապարտյալների պատժի կրման տեսակն այս տարի փակից փոխվել է կիսափակի, մեկ դատապարտյալի գործն ընթացքի մեջ է:

Ի դեպ, այս մասին անդրադարձ եղել է ԶԼՄ-ներով: Նախորդ տարի նույնպես պատժի կրման տիպի փոփոխություն էր իրականացվել 4 ցմահ դատապարտվածի նկատմամբ: Լ.Մարտիրոսյանը նաև տեղեկացրեց, որ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը վերջերս մշակել և առաջիկա օրերին շրջանառության մեջ կդնի իրավական ակտի մի նախագիծ, որով նախատեսվում է ավելացնել ցմահ ազատազրկման դատապարտված անձանց տեսակցությունների թիվը:

Բացի այդ, ՀՀ կառավարության 2006 թվականի մայիսի 26-ի թիվ 825-Ն որոշմամբ չկարգավորվող կամ ոչ հստակ կարգավորվող դրույթների կանոնակարգումն ու ամրագրումն ապահովելու նպատակով ՀՀ արդարադատության նախարարության կողմից մշակվել է նաև ՀՀ կառավարության որոշման համապատասխան նախագիծ, որը շրջանառության մեջ է և շահագրգիռ մարմինների կարծիքները ստանալուց և դրանք ամփոփելուց հետո կներկայացվի հանրային քննարկման: Նախարարությունում առկա են նաև մի շարք այլ նախագծեր, որոնք ներկայում մշակման փուլում են:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031