Լրահոս
Օրվա լրահոսը

«Ինձ էլ է շատ հետաքրքիր՝ ո՞ր արատավոր համակարգի մասին է խոսքը». Վահրամ Բաղդասարյանը՝ Քոչարյանին

Հոկտեմբեր 12,2015 19:22

Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը իր վերջին հարցազրույցում վստահեցրել էր, որ Սահմանադրական փոփոխություններն ընդունելու պարագայում հովանավորչական կառավարումը կդառնա անխուսափելի ու հարատեւ չարիք, լճացման աղբյուր եւ արատավոր համակարգի վերարտադրման գործիք:

Պարզվում է, ՀՀԿ-ականները մինչեւ հիմա չեն կարողանում հասկանալ, թե Քոչարյանն այդ ո՞ր արատավոր համակարգը նկատի ունի:

Aravot.am-ի հետ զրույցում ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն ասաց. «Ինձ էլ է շատ հետաքրքիր, թե ո՞ր արատավոր համակարգի մասին է խոսքը, որովհետեւ ինչքան փորձեցի  այդ արատավոր համակարգի քննադատությունները պեղեմ եւ գտնեմ՝ չհաջողվեց: Այդ արատների մասին ինձ թվում է ավելի պարզ պետք է մեկնաբանվի, եւ մենք էլ կարողանանք պատասխան տալ: Համենայնդեպս, ես համաձայն չեմ երկրորդ նախագահի գնահատականների հետ: Այս Սահմանադրությունը մանրակրկիտ ուսումնասիրված է:

Միջազգային կազմակերպություններն իրենց դրական գնահատականը տվել են: Մեր քաղաքական ուժերը, քաղաքացիական հասարակությունը 4-5 ամիս քրտնաջան քննարկումներից հետո ճնշող մեծամասնությունը եկավ այն եզրակացության, որ այո, Սահմանադրական բարեփոխումները  միտված են ապագային, եւ մեր երկրի, պետության ապագան պառլամենտական մոդելի եւ 100 տոկոս համամասնականի մեջ է»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031