Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

 Ավետիսյանների փաստաբանները Վալերի Պերմյակովի հոգեվիճակի մասին կխոսեն ասուլիսով

Հոկտեմբեր 12,2015 17:37

Այսօր տեղեկություններ տարածվեցին այն մասին, որ Ավետիսյանների 7 հոգանոց ընտանիքի դաժան սպանության մեջ մեղադրվող Վալերի Պերմյակովի դատահոգեբանական–դատահոգեբուժական փորձաքննության եզրակացությունը ստացվել է: Հիշեցնենք, որ նման փորձաքննություն կատարելու միջնորդություն ներկայացրել էին Ավետիսյանների փաստաբանները, քանի որ օգոստոսի 12-ին Գյումրիի 102-րդ ռազմաբազայի տարածքում Հյուսիսկովկասյան օկրուգի զինվորական դատարանում զենքով դասալքության, զինամթերք հափշտակելու եւ ապօրինի զենք կրելու համար դատվող Պերմյակովի վարքագիծը տարօրինակ էր թվացել: Նա դատավարության ընթացքում մերթընդմերթ քնում էր, հեռուստաընկերություններից մեկի միկրոֆոնը վայր ընկավ, բոլորը վախեցած նայեցին, թե ինչ կատարվեց, իսկ ամբաստանյալը անգամ շուռ չեկավ նայելու, թե ինչ աղմուկ էր, իսկ վճիռը հրապարակելիս նա սկսեց հրճվել, ժպտալ:

Aravot.am-ը դիմեց Ավետիսյանների փաստաբաններին՝ փորձելով ճշտել տեղեկությունը, թե արդյո՞ք Վալերի Պերմյակովի դատահոգեբանական–դատահոգեբուժական փորձաքննության եզրակացությունը ստացվել է ու խնդրելով մանրամասնել, թե ի՞նչ է գրված եզրակացության մեջ: Ճանաչված փաստաբաններ Լուսինե Սահակյանն ու Երվանդ Վարոսյանը մեզ հետ ունեցած հեռախոսազրույցում ընդամենն ասացին, որ շուտով հանդես կգան մամուլի ասուլիսով:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031