Լրահոս
Օրվա լրահոսը

Խաշթառակի թալանված, չգործող մշակույթի տան աշխատողները տարիներով աշխատավարձ են ստացել (ֆոտոշարք)

Հոկտեմբեր 12,2015 17:08

Սեպտեմբերի 20-ին Տավուշի մարզի Խաշթառակ համայնքի ղեկավար է ընտրվել Անդրանիկ Վիրաբյանը: Նա գյուղի ավերված, փաստացի չգործող մշակույթի տան 5 աշխատողներին հայտնել է, որ համայնքապետարանը չպետք է ֆինանսավորի չգործող մշակույթի տունը: Հոկտեմբերի 1-ին մշակույթի տան 5 աշխատակիցները տնօրենը, գրադարանավարը, հաշվապահը,հավաքարարը, երեխաների զարգացման կենտրոնի աշխատակիցը դիմում են գրել աշխատանքից ազատվելու մասին: Համայնքի ղեկավարը մշակույթի տան գործունեությունը դադարեցնելու համար դիմել է հարկային տեսչություն:

Գյուղապետ Վիրաբյանը հայտնեց, որ եթե հնարավոր լինի որեւէ աղբյուրից ֆինանսներ հայթայթել, ապա մշակույթի տունը կվերականգնվի: Նա ասաց, որ իր նպատակը չի եղել մարդկանց աշխատանքից ազատելը, համայնքում աշխատատեղեր ստեղծվելու դեպքում մշակույթի տան աշխատողներն առաջնահերթ գործի կտեղավորվեն: Վիրաբյանը հայտնեց, որ մշակույթի տան գրադարանի սակավաթիվ գրքերը տեղավորված են գյուղապետարանի շենքի մի սենյակում:

xashtarak_2 xashtarak_3

Մշակույթի տան 5 աշխատողներից 2-ի ամուսինները եղել են համայնքի ավագանու անդամ, նրանցից մեկն է վերընտրվել սեպտեմբերի 13-ին կայացած Խաշթառակի ավագանու ընտրություններում: Խաշթառակ համայնքի բյուջեն շուրջ 28 միլիոն դրամ է, չգործող մշակույթի տան աշխատակիցները տարիներ շարունակ ամսական ընդհանուր առմամբ ստացել են 450-480 հազար դրամ աշխատավարձ: Ա. Վիրաբյանին հարցրինք, թե մշակույթի տան շենքը ե՞րբ է ավերվել: Նա հայտնեց, որ 2008թ., երբ ինքը համայնքի ավագանու անդամ էր, շենքի տանիքը վնասված էր, սակայն կառույցն ավերված չէր:

xashtarak_1 xashtarak_5

 

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031