Լրահոս
Օրվա լրահոսը

«Թյուր է այն կարծիքը, թե ամբողջ իշխանությունը «այո»-ի կողմնակից է» (տեսանյութ). «Ա1+»

Հոկտեմբեր 12,2015 16:32

Լինելով Սահմանադրական փոփոխություններին կողմնակից ու «այո»-ի ճակատի մասնակից` ՀՅԴ-ն իր բոլոր ռեսուրսներն օգտագործելու է` հոկտեմբերի 10-ից պաշտոնապես մեկնարկած քարոզարշավի համար: Այսօր «Ա1+»-ի հետ զրույցում ասաց խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը` ավելացնելով, որ իրենց հիմնական շեշտադրումը լինելու է փոփոխությունների բովանդակային, դրական տարբերությունների ներկայացումը:

«Ի տարբերություն «ոչ»-ի ճակատի այն անհատների, խմբերի, կուսակցությունների, որոնք «ոչ» են ասում միայն ոչ ասելու համար եւ եթե այդ ձեւով ենք վերլուծում, ապա մենք տեսնում ենք, որ այս պահին ֆորմալ առումով «ոչ»-ին միավորում է միայն ոչ-ը: Բովանդակային առումով, ցավոք, քիչ են առարկությունները, մինչդեռ շատ կարեւոր սկզբունքային նշանակություն ունի հենց բովանդակությունը»,- ընդգծեց Արծվիկ Մինասյանը:

Նա կոչ է անում «ոչ»-ի այն հատվածին, որոնք իսկապես մտահոգ են երկրի վաղվա օրվա համար, բովանդակային ոչ ասեն, այլ ոչ թե ձեւական. «Բովանդակային ոչ-ի մեջ մենք հասկանում ենք այս կամ այն նորմի քննարկումը, վերլուծությունը, եւ որ առարկայական դիմադրություն լինի»:

Եթե «ոչ»-ի ճակատը միասնական է փորձելու հանդես գալ քարոզարշավին, ապա «այո»-ի ճակատում ընդգրկված ուժերը, կարծես թե, առանձին-առանձին են հանդես գալու: Արծվիկ Մինասյանը դա նորմալ է համարում. «Ոչինչ չի խանգարում, որ առանձին հանդիպումներ լինեն, կարող են իրականացվել նաեւ միասնական սկզբունքով հանդիպումներ»:

Ըստ նրա` շատ կարեւոր է, որ այս դիմադրությունը չվերածվի այնպիսի առճակատման, որ երկիրը վատ վիճակի կտանի. «Հակառակը` այս հանրաքվեից մենք պետք է դուրս գանք, ավելի միասնական, ամուր ու հզոր` անկախ նրանից «այո» ասողները մեկ միասնական սկզբունքով են այո-ն ասելու, թե տարբեր սկզբունքներից ելնելով են «այո»-ն քարոզելու: Նույնն էլ կվերաբերվի «ոչ»-ին: Դրանից ելնելով` «այո»-ի համար չկա սկզբունք, որ բոլորը ստանդարտ նույն նախադասությունը պետք է ասեն. մենք կարծում ենք, որ «այո» ասողների ամեն մեկի պատկերացումների ճշգրիտ ներկայացումը հանրությանն ավելի մեծ հնարավորություն կտա բազմակողմանիորեն դրական գնահատելու սահմանադրական փոփոխությունները, այլ ոչ թե շաբլոն առումով կամ մեկ նախադասություն միայն ասելով` ավարտենք այս քարոզչությունը»:

Հրապարակումն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031