Թուրքիայում լույս տեսնող «Ագօս» թերթը տեղեկացրել է, որ շաբաթ օրը՝ հոկտեմբերի 10-ին, անհայտ անձինք քարեր են նետել Պոլսո Հայոց պատրիարքարանի շենքի ուղղությամբ:
Դեպքի վայրում 20 անձինք են հայտնաբերվել, որոնք զինված են եղել քարերով: Դեռեւս չի պարզվել Հայոց պատրիարքարանի շենքը քարկոծելու պատճառը:
Պոլսո Հայոց պատրիարքարանի պատրիարքական ընդհանուր փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանն ասել է, որ դեռ հայտնի չէ, թե հարձակումը պատրիարքարանի՞, թե՞ շենքը հսկող ոստիկանական կետի դեմ է իրականացվել:
Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ