Ռուսաստանը Ադրբեջանի հետ ռուսական ռազմական տեխնիկայի մատակարարման շուրջ բանակցություններ է վարում: Այս տեղեկությունը, հղում կատարելով «Rambler»-ին, հրապարակել է ադրբեջանական «Apa» գործակալությունը:
Նշված է, որ երկու երկրների միջկառավարական հանձնաժողովի 15-րդ նստաշրջանից տեղեկատվություն է տարածվել, որ Ադրբեջանին ռազմական տեխնիկայի մատակարարման մասին բանակցությունները փակ ռեժիմով են ընթանում:
Հաղորդվում է, որ բանակցությունները հիմնականում ընթանում են ռուսական ուղղաթիռների եւ տանկերի մատակարարման շուրջ:
Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ