Լրահոս
Օրվա լրահոսը

Յունիբանկը` «Էրեբունի-Երևան-2797» տոնակատարությանը

Հոկտեմբեր 12,2015 15:15

Յունիբանկը` որպես «կորպորատիվ քաղաքացի» իր գործունեությունն իրականացնում է սոցիալական պատասխանատվության սկզբունքներին համաձայն և ակտիվ մասնակցություն ունենում պետական և հանրային ծրագրերում: Այս տարի ևս բանկն իր աջակցությունը տրամադրեց «Էրեբունի-Երևան-2797» տոնակատարության միջոցառումների կազմակերպմանը:

Սոցիալական և մշակութային միջոցառումները մշտապես եղել են Յունիբանկի ուշադրության ներքո: Կորպորատիվ սոցիալական պատասխանատվության քաղաքականության շրջանակներում բանկն իրականացնում է բարեգործական և հովանավորչական ծրագրեր, այդ թվում` համագործակցում «Նվիրիր կյանք» հիմնադրամի, Հայ օգնության ֆոնդի հետ, ակտիվ աջակցում է «Հայաստան» համահայկական հիմնադրամի ամենամյա մարաթոներին: Յունիբանկն իրականացնել է երևանյան և մարզային դպրոցների բարեկարգման ծրագիր, մասնակցություն  ցուցաբերել Երևանի բարեկարգմանն ուղղված քաղաքապետարանի ծրագրին:

Բանկը հանդես է եկել որպես Հայաստանի պետական ֆիլհարմոնիային հովանավոր, օժանդակել է կոմպոզիտոր Գարի Քյոսայանի ձայնասկավառակների թողարկմանը,  ֆինանսական աջակցություն է ցուցաբերել Ռուբեն Հախվերդյանի հոբելյանական համերգի և Ռաֆայել Քոթանջյանի ստեղծագործական երեկոյի կազմակերպմանը:

Բանկը հանդիսացել է Ջիվան Գասպարյանի 80-ամյա հոբելյանին նվիրված համերգաշարի հովանավոր, աջակցություն է ցուցաբերել դուդուկի դպրոցի ստեղծմանը:

2008 թ-ին մասնակցել է ԼՂՀ-ում կազմակերպված համատեղ պսակադրության և հարսանյաց հանդիսությանը, որի հեղինակը գործարար, բարերար Լևոն Հայրապետյանն էր:

Բանկի հովանավորությամբ սկավառակի վրա թողարկվել է «Գարեգին Նժդեհ» փաստավավերագրական ֆիլմը, հրատարակվել է Կիմ Բակշիի «Արցախի հոգևոր գանձերը» գիրքը:

2015թ. հոկտեմբերի 1-ին  Յունիբանկը և Հայաստանի Պետական Երիտասարդական նվագախումբն ազդարարեցին Ա. Սպենդիարյանի անվան Օպերայի և Բալետի Ազգային Թատրոնի 2015-2016թթ. համերգաշրջանի բացումը: Համերգի մենակատարն էր Հայաստանի վաստակավոր արտիստ, դաշնակահար Արմեն Բաբախանյանը: Համերգը նվիրված էր Յունիբանկի կողմից բաժնետոմսերի տեղաբաշխման գործընթացին: Հիշեցնենք, որ Յունիբանկն առաջին անգամ Հայաստանում` նախնական հրապարակային առաջարկի (IPO) միջոցով իրականացնելու է բաժնետոմսերի թողարկում «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա» ֆոնդային բորսայում:

Մեծ ուշադրություն է հատկացվում նաև սպորտային ծրագրերին, որի շրջանակներում աջակցություն է ցուցաբերվել սամբոյի մանկական մրցաշարին, սփյուռքահայության շրջանում թենիսի մրցաշարի կազմակերպմանը: Բանկը հանդիսացել է Հայաստանում Արթուր Աբրահամի մենամարտերի ցուցադրման հովանավորը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031