Լրահոս
Օրվա լրահոսը

Փոլ Գոբլ. Ռուսաստանը միշտ էլ պատրաստ է եղել դավաճանել Հայաստանին. 1in.am

Հոկտեմբեր 12,2015 15:11

Թեև վերջին օրերին իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին համեմատաբար խաղաղվել է, հրադադարի ռեժիմն ավելի քիչ է խախտվում, այնուամենայնիվ ընդհանուր լարվածությունը հակամարտության գոտում պահպանվում է:

Փորձագիտական շրջանակները, մամուլը շարունակում են վերլուծել` որոնք էին սեպտեմբերյան արյունալի միջադեպերի պատճառները, և որքանով է կոնֆլիկտը մոտեցել նոր պատերազմին: Այս իմաստով կարևոր է նաև արտաքին ազդեցությունը հակամարտության վրա, որովհետև կարգավորման գործընթացում ներգրավված միջնորդ պետությունները մի կողմից ձգտում են կայունություն հաստատել հակամարտության գոտում, բայց մյուս կողմից հնարավոր է` որոշ ուժեր փորձեն օգտագործել նոր էսկալացիան` իրենց ազդեցությունը տարածաշրջանում մեծացնելու նպատակով:

Ղարաբաղյան հարցի հայտնի փորձագետներից մեկը` ամերիկացի վերլուծաբան Փոլ Գոբլը, որ ժամանակին եղել է ԱՄՆ-ի պետդեպարտամենտում ԽՍՀՄ ազգային հարցերով հատուկ խորհրդականը, համոզված է, որ, մասնավորապես Ռուսաստանը ցանկանում է խաղաղապահ ուժեր մտցնել Ղարաբաղ, բայց դա կանի միայն որոշակի հանգամանքների առկայության դեպքում:

Գոբլը «Առաջին լրատվական»-ի հետ հարցազրույցում հայտարարեց. «Մոսկվան ուզում է խաղաղապահներ մտցնել Ղարաբաղ, բայց դա տեղի կունենա միայն այն դեպքում, եթե շրջանը կրկին անցնի Ադրբեջանի վերահսկողության տակ»:

Ինչպես նախկինում, այնպես էլ հիմա Վաշինգտոնի Համաշխարհային քաղաքականության ինստիտուտի պրոֆեսորը պնդում է, որ Ռուսաստանը երբեք չի եղել Հայաստանի դաշնակիցը և անհրաժեշտության դեպքում կդավաճանի հայերին: Իսկ Արևմուտքը, Գոբլի խոսքով, անհրաժեշտ լծակներ չունի տարածաշրջանում, հետևաբար հակամարտության վերսկսման դեպքում «Արևմուտքը հարցը կթողնի Մոսկվային»:

– Հաշվի առնելով վերջին իրադարձությունները սահմանին` կարո՞ղ ենք ասել, որ Լեռնային Ղարաբաղի խնդրի շուրջ ստեղծվել է նոր իրավիճակ:

– Այո, իրավիճակը փոխվել է, թեև փոփոխությունները տեղի ունեցան երկար սպասված հարացույցի շրջանակներում. Ռուսաստանը միշտ էլ պատրաստ է եղել դավաճանել Հայաստանին, եթե կարողանար համոզել Բաքվին՝ անցնել Մոսկվայի կողմը, ոչ թե Արևմուտքի: Դա ունի ինչպես տնտեսական, այնպես էլ աշխարհաքաղաքական պատճառներ: Շատ հավանական է, որ դա տեղի ունենա այսօր, երբ Ռուսաստանի և Թուրքիայի հարաբերությունները սրվել են. Ադրբեջանը ընտրության քիչ հնարավորություն ունի, իսկ Հայաստանի կողքին գրեթե ոչ ոք չկա: Բացառություն է Իրանը, բայց դեպի Իրան թեքվելը Հայաստանը կարող է շատ վտանգավոր համարել:

Հրապարակումն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031