ԷկոԼուր. «Զանգեզուր» կենսոլորտային համալիրի կազմի մեջ ընդգրկված «Շիկահող» պետական արգելոցի եւ արգելոցին հարակից 1500 քմ տարածքներում հատվել է 50-ից ավելի ծառ: Այս մասին ԷկոԼուրին հայտնեց WWF-Հայաստանի տնօրեն Կարեն Մանվելյանը: «Նման զանգվածային ծառահատումներ «Շիկահող»-ում շատ վաղուց չեինք տեսել»,- ասաց Կարեն Մանվելյանը:
Մեր կողմից նշենք, որ երբ ստեղծվում էր «Զանգեզուր» կենսոլորտային համալիրը, բոլոր բնապահպանները զգուշացնում էին, որ շատ վտանգավոր է 70 000 հեկտար տարածքի կառավարումը կատարել մի կենտրոնից, որը չունի նույնիսկ իր կառավարման պլանը եւ սահմանները: Սակայն կառավարությունը ուշադրություն չդարձրեց ոչ բնապահպաններին, ոչ փորձագետներին, եւ ստեղծեց այս համալիրը` զրկելով «Շիկահող» արգելոցին նրա խիստ ռեժիմից եւ կառավարումից: Մենք կարծում ենք, որ այս ծառահատումները կառավարության կոնյունկտուրային որոշման հետեւանքներն են:
Լուսանկարը վերցված է www.aarhus.am կայքից: