Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

DJ Վակցինան ծխախոտի դեմ պայքարի մասին. պետք է վերեւից փոխվի ամեն ինչ հօգուտ հասարակության առողջության (Տեսանյութ) 

Հոկտեմբեր 12,2015 15:02

«Ծխելը ոչ ժամանակակից սովորություն է, ԱՄՆ-ում, Կանադայում մարդիկ ուղղակի խցերում ծխում են ամաչելով եւ իրենց զգում են հասարակությունից իզոլացված խումբ, Հայաստանում չծխողներն են իրենց այդպես զգում»,-այսօր «Ելակետ» մամուլի ակումբում ասաց DJ Վակցինան (Արուսիկ Մկրտչյան):

Ծխելու դեմ պայքարի համաշխարհային օրվա առիթով DJ Վակցինան կոչ արեց չծխել, դեռահասներին էլ` անգամ չփորձել, քանի որ մեկ-երկու անգամը կարող է կախվածություն առաջացնել: Իսկ ծխող մարդն, ինչպես ասաց, մասնագիտությամբ կենսաբան DJ Վակցինան, իր կյանքի ընթացքում առողջական լուրջ խնդիրներ է ունենում:

Նրա խոսքերով, Հայաստանում` սրճարաններում ռեստորաններում եւ այլ ժամանցի կենտրոններում ու աշխատավայրերում խախտվում են չծխողների իրավունքները, քանի որ գրեթե առանձնացված սրահներ չկան, եղածներում էլ օրենքի պահանջը չի պահպանվում:

DJ Վակցինան գտնում է, որ ծխողների թիվը կպակասի, եթե դեռահասների շրջանում եւ մյուս քաղաքացիների, ակտիվ քարոզչություն տարվի ընդդեմ ծխախոտի: Ըստ նրա, դրանում պետք է դերակատարում ունենան շոու-բիզնեսի հայտնի դեմքերը, հասարակական կազմակերպությունները:

Aravot.am-ի այն հարցին, թե մեր երկրում ծխախոտի դեմ պայքարն արդեն 10 տարուց ավելի է պետական մակարդակով է ընթանում, սակայն ծխողների թիվը բավականին դանդաղ տեմպերով է պակասում, ինչպե՞ս մարդկանց գիտակցությունը փոխել, երբ դպրոցում երեխան ծխախոտի մասին ուսուցչից վատ բան է լսում, սակայն դպրոցից դուրս ծխախոտի գայթակղիչ գովազդը միանգամայն, այլ բան է ասում: Որպես հակածխախոտային արշավների ակտիվ մասնակից DJ Վակցինայից հետաքրքրվեցինք նաեւ, թե ինչ է կարծում, այն մասին, որ ծխախոտի բիզնեսով զբաղվողները նույն ԱԺ-ում օրենքներ մշակողներն ու ընդունողներն են, եւ նման պարագայում որքանո՞վ հաջողություն կունենա մեր երկրում ծխախոտի դեմ պայքարը:

DJ Վակցինան ասաց, որ ծխողների թվի կրճատման խոչընդոտներից մեկը բիզնես ոլորտն է. «Որպես բիզնես սա համարվում է շատ եկամտաբեր եւ ունենալով որոշակի ազդեցություն եւ լծակներ, չենք կարողանում ունենալ իրավական դաշտում այնպիսի փոփոխություն, որ ոչ թե հ/կ-ների կողմից «գլուխը պատեպատ» տալու էֆեկտ լլիներ, այլ այն կլիներ, որ վերեւից կփոխվեր ամեն ինչ` հօգուտ հասարակության առողջությանը»:

Մանրամասները` տեսանյութում

Ասուլիսի մեկ այլ մասնակից՝ մանկաբարձ-գինեկոլոգ Աննա Տողրամաջյանը խոսեց ծխելու վնասակարության եւ վերարտադրողականության վրա թողած հետեւանքների մասին: Բժշկուհին ասաց, որ ամբողջ աշխարհում եւս ավելացել է ծխող քաղաքացիների թիվը: Նա կանանց եւ տղամարդկանց կոչ արեց մտածել հետագա սերունդների մասին, քանի որ ծխող ամուսիններից մեծ է ռիսկը, որ արատներով երեխաներ կծնվեն:

«Պտուղը ներարգանդային կյանքում սնվում է պլացենտայի միջոցով: Շատ հնարավոր է, որ նախնական էտապում լինեն վիժումներ, իսկ ավելի ուշ երեխան կարող է սրտի արատ կամ մեկ այլ օրգանի արատներ կունենա»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031