Լրահոս
Օրվա լրահոսը

Զարգացման Բանկը հայտարարում է նոր ակցիա MasterCard և Maestro քարտապանների համար

Հոկտեմբեր 12,2015 13:55

Զարգացման Բանկը «ԱրմենիանՔարդ» ՓԲԸ-ի և MasterCard ընկերության հետ համատեղ իր հաճախորդների համար կազմակերպում է նոր խրախուսական ակցիա: Ակցիայի շրջանակում ս.թ. հոկտեմբերի 15-ից մինչև դեկտեմբերի 15-ը 300,000 և ավել դրամի 30 և ավել անկանխիկ (առցանց վճարումները չեն ներառվում) գործարք MasterCard և Maestro քարտերով կատարելու դեպքում Բանկի հաճախորդները կստանան հնարավորություն շահելու 180 պլանշետներից մեկը:

Ակցիայի նպատակն է խրախուսել անկանխիկ գործարքները և ներգրավել նոր քարտապաններ:

«Զարգացման Հայկական Բանկ» բաց բաժնետիրական ընկերությունը Հայաստանի Հանրապետության առաջին առևտրային բանկերից է, որը հիմնադրվել է 1991 թ-ին: Բանկը մատուցում է ժամանակակից բանկային ծառայությունների լայն տեսականի տնտեսության տարբեր ճյուղեր ներկայացնող ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ իրավաբանական և ֆիզիկական անձանց:

Այս 24 տարիների ընթացքում Բանկն ապացուցել է շուկայում իր կայացվածությունը, կուտակել է փորձ և արհեստավարժություն, վաստակել է հաճախորդների վստահությունը: Զարգացման Բանկը 2015 թվականի ընթացքում իր հաճախորդներին առաջարկելու է սպասարկման առավել բարենպաստ պայմաններ, նոր ծառայություններ և շարունակելու է մոտենալ իր հաճախորդներին` նոր մասնաճյուղերի բացման միջոցով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031