Լրահոս
Օրվա լրահոսը

«Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի հայտարարությունը

Հոկտեմբեր 12,2015 13:44

«Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատը, հաշվի առնելով, որ սահմանադրական կարգի տապալման, ժողովրդի իշխանության յուրացման, համակարգային կոռուպցիայի և պետության ինքնիշխանությունից հրաժարվելու գործողությունների պատճառով Հայաստանի Հանրապետությունը հայտնվել է հետզհետե խորացող համակարգային ճգնաժամի մեջ, նկատի ունենալով, որ այս գործողությունների պատասխանատուն՝ կառավարող վարչախմբի հիմքը կազմող և հանցավոր համագործակցության վերածված Հայաստանի Հանրապետական կուսակցությունը, սկսել է սահմանադրական փոփոխությունների միջոցով միակուսակցական կառավարման համակարգ հաստատելու և իր իշխանությունը հավերժացնելու արտահերթ գործընթաց, որը ձգտում է ամրագրել 2015 թ. դեկտեմբերի 6-ին նշանակված հանրաքվեով, արձանագրելով, որ նման հեռանկարը կտրուկ կերպով կսրի երկրի առջև ծառացած ներքին ու արտաքին մարտահրավերները և կարճ ժամանակի ընթացքում կառաջացնի ֆինանսատնտեսական համակարգի փլուզում, ինչպես նաև ճակատագրական բնույթի ռազմաքաղաքական սպառնալիքներ, փաստելով, որ նման իրավիճակում ժողովրդի կամքի արտահայտումը հնարավոր է բացառապես գործող վարչախմբի վերահսկողությունից դուրս, ուստի Հայաստանում կամաարտահայտման իրական և լեգիտիմ ձև կարող է լինել ոչ թե վարչախմբի կազմակերպած հանրաքվեն, այլ փողոց դուրս եկած և մոբիլիզացված ժողովրդի քաղաքացիական անհնազանդությունը, նպատակ ունենալով ազատ և արդար արտահերթ ընտրություններով երկրում սահմանադրականության հաստատման, այդ թվում՝ ժողովրդի իշխանության և պետության ինքնիշխանության վերականգնման, մարդու հիմնական իրավունքների ու ազատությունների երաշխավորման, ազատ տնտեսական մրցակցության ապահովման և անկախ դատարանի կայացման միջոցով նախադրյալներ ձևավորել աղետալի մարտահրավերներ առաջացրած համակարգային ճգնաժամի հաղթահարման և մարդու արժանապատիվ կյանքի պայմանների ստեղծման համար, նախատեսում է մոբիլիզացնել ժողովրդին, քաղաքացիական անհնազանդության գործողություններով հեռացնել Սերժ Սարգսյանին ու նրա գլխավորած վարչախումբը, կասեցնել նոր սահմանադրության ընդունման գործընթացը և ձևավորել ժողովրդի վստահության անցումային կառավարություն:

Ճակատը հայտարարում է, որ ձևավորել է որոշումների կայացման մարմին՝ Քաղաքական խորհուրդ և այդ որոշումների իրագործման մարմին՝ Ընդդիմության միասնական շտաբ:

Ճակատի սահմանած նպատակների իրագործման ակտիվ գործողությունների փուլը կմեկնարկի Երևանում անցկացվելիք համապետական հանրահավաքով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031