Ermenihaber.am. Ռուսաստանաբնակ հայտնի հայ մտավորական, ֆիզիկոս Սարգիս Քարամյանը նախօրեին խեղդվել է Թուրքիայի Անթալիա ծովափնյա հանգստավայրում: Այս մասին տեղեկացնում է թուրքական «Sondakika» լրատվական կայքը:
Սարգիս Քարամյանը, ով Անթալիայի Քեմեր հանգստավայրում անցկացնում էր իր հանգիստը, հանդիսանում էր Մոսկվայի Ատոմային հետազոտությունների միացյալ ինստիտուտի (ԴՈՒԲՆԱ) ականավոր հետազոտողներից մեկը:
Սարգիս Քարամյանը ատոմային ֆիզիկայի բնագավառում մի շարք արժեքավոր հետազոտությունների հեղինակ է և արժանացել է բազմաթիվ մրցանակների:
Նա ծնվել է 1940 թվականի սեպտեմբերի 29-ին, Ռուսաստանի Լենինգրադ (Սանկտ Պետերբուրգ) քաղաքում: Ամուսնացած էր, ուներ 2 դուստր: