Լրահոս
Օրվա լրահոսը

Րաֆֆի Հովհաննիսյանի ոչ-ի ճակատը մարտավարական հակասություններ ունի ՀԱԿ-ի ճակատի հետ

Հոկտեմբեր 12,2015 13:07

«Եթե ժողովրդավարության հիմնական հենասյուները ընտրական համակարգն ու մարդու իրավունքներն են` ՀՀ-ում ընտրական համակարգն իսպառ ոչնչացված է: Ամեն ինչ արվում է կրիմինալի, ընտրակաշառքի միջոցով: Վերջնական արդյունքը նկարչությունն է: Դրա համար մենք ոչ միայն դեմ ենք, այլեւ պայքարում ենք, որ վարչախումբը հեռանա »,- այսօր հրավիրած ասուլիսում հայտարարեց «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը, որը միացել է «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատին, որը «ոչ» է ասում Սահմանադրական փոփոխություններին:

Անդրեաս Ղուկասյանի խոսքերով՝ «Մենք գտնում ենք, որ արտահերթ խորհրդարանական եւ նախագահական ընտրությունները մեր երկրում լեգիտիմ իշխանություն ձեւավորելու միակ ճանապարհն են: Մենք վստահ ենք, որ բարոյական, իրավական, քաղաքական առումով ճիշտ ենք, եւ սա է մեր հաղթանակի գրավականը»:

Martirosyan_Sefilyan_GukasyanԳարեգին Չուքասզյանն էլ նշեց, որ վստահ են՝ ի վերջո Հայաստանում ստեղծվելու է նոր որակի պետություն:

Հարցին՝ ՀԺԿ, ՀԱԿ ճակատն էլ կա, որը պայքարում է Սահմանադրական փոփոխությունների դեմ, ձեր ստեղծած ճակատի հետ հնարավո՞ր է համագործակցություն լինի՝ Ժիրայր Սեֆիլյանը պատասխանեց. «Մենք ընդունել ենք ոչ-ի գաղափարը սակայն չենք բավարարվի միայն ոչ-ով: Պիտի շարունակվեն մեր խոսակցությունները Ստեփան Դեմիրճյանի, ՀԱԿ-ի հետ եւ հավատում ենք, որ ոչ շատ ուշ ապագայում կհասնենք հաջողությունների»:

Նա ասաց, որ ՀԱԿ-ի հետ մարտավարական տարբերություններ կան: Ինչպես բացատրեց պարոն Սեֆիլյանը, ՀԱԿ-ը գտնում է, որ պետք է աշխատել «ոչ»-ի ուղղությամբ եւ ամեն ինչ անել քայլ առ քայլ, իսկ իրենք գտնում են, որ այս իշխանությունների հետ չպետք է գնալ հանրաքվեի: Արմեն Մարտիրոսյանն ասաց, որ կոնսուլտացիաները շարունակվում են:

«Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի ստեղծած միասնական շտաբը գործելու է Երզնկյան 75 հասցեում Ժառանգության Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնում: Միասնական շտաբը ղեկավարելու է Ժիրայր Սեֆիլյանը:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031