Հայաստանում ամեն երկրորդ տղամարդը ծխող է, այսինքն՝ 16-ից 50 տարեկան տղամարդկանց 50 տոկոսը ծխող է. ծխախոտի դեմ պայքարի ազգային օրը հայտարարեց Առողջապահության ազգային ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Բազարչյանը. «Երկրորդական ծխի ազդեցությունը մեզ մոտ շատ բարձր է՝ հատկապես տղամարդկանց շրջանում։ Բավական է նայել ոչ վարակիչ հիվանդությունները տղամարդկանց եւ կանանց մոտ, կանանց մոտ բավականին ցածր է թոքի քաղցկեղը, որի համար ծխախոտը հանդիսանում է հիմնական ռիսկի գործոն։ Տարեկան 1000 դեպքից ավել լինում է տղամարդկանց մոտ, իսկ կանանց մոտ 150 դեպք, դա պայմանավորված է ծխախոտ օգտագործելով»։
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում