Մայրաքաղաքի ծննդյան տոնին նվիրված տոնական գալահամերգից հետո Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի հարակից տարածքում զբոսնող երևանցիներն ու մայրաքաղաքի հյուրերն ակամա գեղեցիկ ու ինքնաբուխ համերգի հանդիսատեսը դարձան:
Այդ, այսպես կոչված, համերգը կազմակերպել էին մի խումբ պատանիներ, ովքեր մայրաքաղաքի ծննդյան օրվա տոնական տրամադրությամբ ոգեշնչված՝ ազգագրական երգ ու պարի յուրօրինակ բեմահարթակ էին ստեղծել:
Հանպատրաստից այս նախաձեռնության հանդիսատեսներից մեկն էլ տարածքում շրջող Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն էր. քաղաքապետը ողջունել և ոգևորել է պատանիներին՝ նրանց մաղթելով հաջողություններ ու նոր ձեռքբերումներ:
Շուրջպար բռնած պատանիներին է մոտեցել և նրանց միացել նաև «Կարին» ազգագրական համույթի ղեկավար Գագիկ Գինոսյանը: Պատանիների ոգեշնչված կատարումն արժանացել է հանդիսատեսի ջերմ ծափողջույններին:
Կարդացեք նաև
Երեւանի քաղաքապետարանի մամուլի հաղորդագրություն