Լրահոս
Օրվա լրահոսը

Հայրենյացիները նախատում են իշխանություններին. «Առաջվա պես տաշտերով ենք լողանում, գազելներն էլ գյուղ չեն մտնում» (Տեսանյութ)

Հոկտեմբեր 12,2015 12:43

Արթիկի տարածաշրջանի Հայրենյաց գյուղի բնակիչները զայրացած են իշխանությունների անգործությունից ու վերաբերմունքից: Նրանց բողոքելով, Սովետը քանդվեց-չքանդվեց այս գյուղին տեր լինող չեղավ: Գյուղ մտնող ճանապարհը սարսափելի վիճակում է (Տես, լուսանկարներում):

pogoc Shirak Ըստ գյուղացիների, տաքսիները, շտապօգնության մեքենաները, շատ դեպքերում անգամ գազելները հրաժարվում են գյուղ մտնել: Aravot.am-ի հետ զրույցում գյուղացիներն ասացին. «Հասկացանք, որ ոչ մի բանի մասին չեն մտածում, գոնե ճանապարհների մասին մտածեն, մի հատ ճամփա սարքեն, գոնե մարդիկ ազատ ելումուտ անեն: Շտապօգնությունն էլ դժվարությամբ է գալիս, մինչեւ տեղ են հասնում, ժամանակն անցնում է, հիվանդն էլի ավելի է վատանում:

Մեր գյուղը մեծ գյուղ չէ, որ բյուջե ունենա ու գյուղապետարանը կարողանա իր բյուջեով մի բան անել: Մերը փոքր գյուղ է, բոստանբանջարանոցային բաներ չկան, ոչ էլ ոռոգման ջուր ունենք, մենակ եկեղեցու կողքի աղբյուրի ջուրն է, էն էլ 20 րոպե են տալիս: Էն խիստ անհրաժեշտ ժամանակ անգամ 20 րոպեից ավել չկա ջուր, լողանալը անգամ կտրել է մեր գյուղի բնակիչների գլխից: Առաջվա պես տաշտերով պիտի դնենք, որ լողանանք, ջուր չկա, 20 րոպե էլ ջուր տա՞ն, մարդ ես, ասենք էդ պահին զբաղված ես, մինչեւ գալիս ես, էլ ջուր չկա»:

Հիշեցնենք, որ չնայած սա ՀՀԿ-ական պատգամավոր Սուքիաս Ավետիսյանի հայրենի գյուղն է, սակայն այս գյուղի բնակիչներից ոմանք արդեն իսկ հայտարարել են, որ դեմ են քվեարկելու սահմանադրական փոփոխություններին, քանի որ նման իշխանությունների հավերժացումը չեն ուզում :

Feliqs Colakyan

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031