Լրահոս
Օրվա լրահոսը

Րաֆֆի Հովհաննիսյանը 7 հոգով իշխանափոխության նոր ալիք է ստեղծում (Տեսանյութ)

Հոկտեմբեր 12,2015 12:34

Ձեւավորվել է «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատը: Ճակատն ունի միասնական շտաբ: Խորհրդի կազմում են Րաֆֆի Հովհաննիսյանը, Ժիրայր Սեֆիլյանը, Հմայակ Հովհաննիսյանը, Պետրոս Մակեյանը, Անդրեաս Ղուկասյանը, Գարեգին Չուքասզյանը եւ Արմեն Մարտիրոսյանը:

Այս մասին այսօր հրավիրած ասուլիսում ասաց «Ժառանգության» փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը:

Ասուլիսին պետք է մասնակցեր նաեւ Րաֆֆի Հովհաննիսյանը, բայց նա նախօրեին ընտանեկան ինչ-որ հրատապ հարցերի պատճառով մեկնել է հանրապետությունից:

Ուստի Արմեն Մարտիրոսյանը միայն կարդաց Րաֆֆի Հովհաննիսյանի ուղերձը, որտեղ մասնավորապես ասվում էր, որ գուբերնիա սարքելու այս ինքնահավան ձեռնարկը մերժում է:

Արմեն Մարտիրոսյանը նշեց, որ իրենց նպատակն է հեռացնել Սերժ Սարգսյանին, անցկացնել Երեւանում հանրապետական հանրահավաք. «Հայաստանում առկա են խորը քաղաքական, սոցիալական, տնտեսական խնդիրներ, որոնք ունեն երկրի անվտանգության վրա ազդող մեծ նշանակություն: Մենք այդ խնդիրները պետք է անպայման լուծենք: Ունենք համատարած կոռուպցիա, համակարգային կոռուպցիա: ՀՀ-ն վերջին ժամանակահատվածում ոչ լեգիտիմ իշխանություն ունենալու պատճառով կորցրել է ինքնիշխան որոշումներ կայացնելու կարողությունը:

Ժիրայր Սեֆիլյանի խոսքերով՝ «Մենք այսօր 7 հոգով ենք: Պիտի լինի կոլեգիալ որոշում»:

Նա ասաց, որ մտադիր են ընդգրկել իրենց խմբում Ստեփան Դեմիրճյանին, ՀԱԿ-ից ներկայացուցիչներ եւ Նիկոլ Փաշինյանին. «Մտադիր ենք ընդգրկել գործիչների, որոնք վճռական տրամադրված կլինեն Սահմանադրական հանրաքվեի առիթն օգտագործել, միավորել բոլորիս ռեսուրսը, ժողովրդին ոտքի հանել եւ ձերբազատվել այս իշխանությունից»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031