Լրահոս
Օրվա լրահոսը

Իջեւանի ԲԿ-ի տնօրենը՝ մարզպետարանի սոցապ եւ առողջապահության վարչության պետ

Հոկտեմբեր 12,2015 11:01

Հոկտեմբերի 7-ին Երեւանում, քաղաքացիական ծառայության խորհրդում կայացել է Տավուշի մարզպետարանի աշխատակազմի սոցապ եւ առողջապահության վարչության պետի թափուր տեղի համար մրցույթ: Մրցույթն ունեցել է մեկ մասնակից՝ Իջեւանի ԲԿ-ի տնօրեն Նարեկ Վանեսյանը: Վերջինս հայտնեց, որ հաղթել է մրցույթում եւ որպես մարզպետարանի նշված վարչության պետ կսկսի աշխատել այսօրվանից՝ հոկտեմբերի 12-ից:

Վանեսյանը Իջեւանի հիվանդանոցի ղեկավար էր ընտրվել այս տարվա մայիսի 27-ին Իջեւանի ԲԿ-ի տնօրենի թափուր տեղի համար մրցույթի արդյունքում, որին մասնակցեց 4 թեկնածու: Մայիսի 29-ին Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանի որոշմամբ Ն. Վանեսյանը Իջեւանի ԲԿ- տնօրեն էր նշանակվել 6 ամիս ժամկետով:

Ն. Վանեսյանը 32 տարեկան է, ՀՀ զինված ուժերի բժշկական ծառայությանը հասարակական աջակցության համար պարգեւատրվել է «Անդրանիկ Օզանյան» եւ «ՀՀ զինված ուժերի 20-ամյակ» մեդալներով, 2012թ. արժանացել է ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության ոսկե հուշամեդալի:

Նա եղել է Հայաստանի հանրային խորհրդի առողջապահության եւ սոցիալական հարցերի հանձնաժողովի կոլեգիայի անդամ ,երիտասարդ բժիշկների ազգային խորհրդի նախաձեռնող խմբի ղեկավարը:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Լուսանկարը՝ Նարեկ Վանեսյանի ֆեյսբուքյան էջից

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031