Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Դավիթ Գյուրջինյան. «Երկիրն օրհասական վիճակում է, մեզ մանր-մունր հարցերով են զբաղեցնում»

Հոկտեմբեր 12,2015 10:49

Aravot.am-ի հետ զրույցում մեկնաբանելով քաղաքապետարանի բյուջեի հաշվին որոշ մարդկանց բնակարաններ նվիրելը եւ Հրանտ Թոխատյանի այն արտահայտությունը, թե Երեւանի տոնը նշելու ենք եւ չուզողի աչքն էլ հանելու ենք , հայագետ, լեզվաբան Դավիթ Գյուրջինյանն ասաց. «Քաղաքային կյանքի վերջին իրադարձություններն ու դրանց մեկնաբանությունները հստակորեն ցույց են տալիս, որ նկատելի և խոր անջրպետ է գոյացել «մեր» և «իրենց» միջև: «Իրենք»` այսօրվա իշխանավորներն ու նրանց սազանդարներն են գոյացրել այդ անջրպետն իրենց փայփայած, բայց ընդամենը խորհրդային մնացուկ ու արդեն անիմաստ դարձած պատվավոր կոչումների և տիտղոսների միջոցով, հասարակության հաշվին յուրայիններին տրվող ճոխ նվերներով և ամենազոր ներկայանալու իրենց կեցվածքով:

Եվ օրեցօր ավելի ու ավելի են խորացնում հասարակության մեջ գոյացած այդ վիհը, երբ հաշվի չեն նստում հանրային կարծիքի հետ, երբ քամահրական վերաբերմունք են դրսևորում այլ կարծիք ունեցողների նկատմամբ…

«Իրենք» հավերժության մասին սխալ պատկերացումներ ունեն. պարզամտորեն կարծում են, թե հավերժական ու անխախտ են իրենց աթոռներն ու դերերը: Այնինչ սթափվելու ժամանակն է: Երկիրն օրհասական վիճակում է, մեզ մանր-մունր հարցերով են զբաղեցնում»:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031