Հայաստանի պատանի եւ երիտասարդ սամբիստները Ռիգայում ընթացող սամբոյի աշխարհի պատանիների եւ երիտասարդների առաջնությունում նվաճեցին հինգ մեդալ՝ 2 արծաթե եւ 3 բրոնզե:
Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ իրենց տարիքային խմբերում աշխարհի փոխչեմպիոն դարձել են 48 կգ քաշային Էդմոն Մանուկյանն ու 60 կգ քաշային Դանիել Գաբրիելյանը, իսկ պատվո պատվանդանի երրորդ աստիճան բարձրացել են Հարություն Սարգսյանը՝ 52 կգ, Գրիգոր Սահակյանը՝ 87 եւ Գառնիկ Սարոյանը՝ 100 կգ քաշային կարգ:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ