Հյուսիսային պողոտայի կարաոկեի բեմում, ինչպես ամեն տարի է, այս տարի էլ առավելապես երեխաներն էին։ «Էրեբունի-Երևան 2797»-ին կարաոկեի սիրահար բազմաթիվ փոքրիկներ քաղաքին են նվիրել իրենց կատարումները՝ մանկական, հայրենասիրական ու Երևանի մասին երգեր։ Առավել համարձակները մայրաքաղաքի հյուրերի հետ միասին երգել են նաև օտար լեզուներով։
Երեւանի քաղաքապետարան