Լսիր աղոթքս, ով չքնաղ էակ,
Հոգուդ աչքերը դանդաղ բաց արա…
Առանց քեզ ծառը պտուղ չի տալիս,
Կարդացեք նաև
Առանց քեզ մեղուն մեղր չի տալիս,
Առանց քեզ վարդը բուրմունք չի տալիս,
Առանց քեզ հողը ծիլ չի արձակում,
Առանց քեզ լույսը մութ է հիշեցնում,
Առանց քեզ սիրտը արյուն չի մղում,
Առանց քեզ զենքը էլ չի կրակում,
Առանց քեզ աղոթք անել չի լինում,
Առանց քեզ կայծից կրակ չի լինում,
Առանց քեզ մարդը բեռ է աշխարհում,
Առանց քեզ էգը էլ չի մայրանում,
Առանց քեզ ուռին լացել չի կարող,
Առանց քեզ հոգին թախծել չի կարող,
Առանց քեզ օդում թթվածին չկա,
Առանց քեզ ձյունը ձնծաղիկ չի տա,
Առանց քեզ մարդը մարդկություն չունի,
Առանց քեզ վիշտը սահմաններ չունի,
Առանց քեզ միտքը տկարանում է,
Առանց քեզ հույսը՝ անհուսությունն է,
Առանց քեզ բարին չարի ծառան է,
Առանց քեզ մահը երանություն է,
Առանց քեզ կյանքը ունայնություն է,
Առանց քեզ սերը լոկ տառապանք է,
Առանց քեզ սիրտը էլ չի բաբախում,
Առանց քեզ կամքը էլ դեր չի խաղում,
Առանց քեզ ցավը արթուն է ապրում,
Առանց քեզ ճաշը անհամ է լինում,
Առանց քեզ վերքը երբեք չի բուժվում
Առանց քեզ կարծես ցերեկ չի լինում,
Առանց քեզ հույսը գերված է ապրում,
Առանց քեզ ցավոք արժեք չի ծնվում,
Առանց քեզ դուռ կա՝ երբեք չի բացվում…
Առանց քեզ երկիրն ուղեծրից դուրս է,
Առանց քեզ ապրել` մեռնելուց ծանր է…
Արթնացիր քնից քո հավերժական,
Սա է աղոթքս. այն քեզ պահապան…
Անանիա ՄԱՂԱՔՅԱՆ