Մայրաքաղաքի Աբովյան պուրակից սկիզբ է առել հատուկ կարիքներ ունեցող մեր համաքաղաքացիների երթը: Նրանք հաշմանդամասայլակներով անցել են Հանրապետության հրապարակով ու հասել Երևանի քաղաքապետարանի գլխավոր մասնաշենք և ներկա գտնվել տոնի գլխավոր միջոցառումներից մեկին՝ քաղաքապետարանի շենքի հարակից հրապարակում կազմակերպված տոնախմբությանը: Այս կերպ հատուկ կարիքներ ունեցող մեր համաքաղաքացիները ողջունել են նաև իրենց քաղաքի 2797-րդ տարեդարձը:
Երեւանի քաղաքապետարան