Լրահոս
Օրվա լրահոսը

Երեւանը Ֆրանկոֆոնիան դիտարկում է որպես խաղաղության տարածք

Հոկտեմբեր 11,2015 16:48

Այսօր Երեւանում աշխատանքն ավարտեց Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության արտգործնախարարների համաժողվի 31-րդ նստաշրջանը, որին մասնակցեցին 5 մայրցամաքների 80 երկրների 500 ներկայացուցիչներ:

Համաժողովի ավարտին նախագահող երկրի դերը Սենեգալից փոխանցվեց Մադագասկարին, որից հետո հրավիրվեց մամուլի ասուլիս:скачанные файлы

ՀՀ արտգործնախարար Էդուարդ Նալբանդյանը, ամփոփելով համաժողվի 31-րդ նստաշրջանը՝ նշեց, թե որքան է Հայաստանը կարեւորում Ֆրանկոֆոնիայի դերը եւ մեկ անգամ եւս վերահաստատում է իր անդամակցությունն ու համագործակցությունը Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությանը: ՀՀ ԱԳ նախարարը համոզմունք հայտնեց, որ գործնական հանդիպումների առիթներ առաջիկայում էլ շատ կլինեն Հայաստանը բացահայտելու առումով: Է. Նալբանդյանը նշեց, որ Հայաստանը Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունը դիտարկում է որպես խաղաղության, բազմազանության եւ երկխոսության տարածք: Նա ընդգծեց բովանդակալից եւ արգասավոր քննարկումները, որոնք Երեւանում ծավալվեցին զանազան թեմաների շուրջ՝ դրանց մասին խոսելու հնարավորությունը թողնելով նստաշրջանը նախագահած Սենեգալի արտգործնախարար, պարոն Մանքյոր Նդայեին: Նաեւ նշեց, որ նստաշրջանի քննարկման թեմա դարձան մեզ համար անչափ կարեւոր Հայոց ցեղասպանության 100-ամյակի տարում ցեղասպանությունները կանխարգելելու մասին ընդունված բանաձեւը:скачанные файлы

Մաքյոր Նդայեն եւ Միկայել Ժանը շնորհակալություն հայտնեցին Հայաստանին պատմական Երեւանում նախարարական համաժողովը բարձր մակարդակով կազմակերպելու համար: Այն մի քանի աշխատանքային օրերին օրերը, որ իրենք անցկացրել են Երեւանում, քննարկվել են բազմաթիվ օրախնդիր թեմաներ եւ ընդունվել են բանաձեւեր:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031