Երևանի քաղաքապետարանի ճեմասրահում կազմակերպված` տարբեր ոլորտներում բազմամյա գործունեություն ծավալած անձանց ընդունելության շրջանակում Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, մայրաքաղաքի 2797-րդ տարեդարձի առթիվ Երևան քաղաքում արդյունավետ բարեգործական գործունեություն ծավալելու համար «Երևան» ոսկե հուշամեդալով է պարգևատրել «Վորլդ Վիժն» միջազգային բարեգործական կազմակերպության հայաստանյան մասնաճյուղին, Հայ-դանիական «Հանս Քրիստիան Կոֆոեդ» բարեգործական հիմնադրամին, «ԱՌԴԱ» բարեգործական հիմնադրամին:
Շնորհակալություն հայտնելով գնահատանքի համար՝ բարեգործական կազմակերպությունների ներկայացուցիչները նշել են, որ նման ուշադրությունը խիստ պարտավորեցնող է, և վստահեցրել են, որ շարունակելու են մարդասիրական իրենց գործունեությունը՝ ի շահ Երևանի և երևանցիների: