Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Պիտի այս տարիքից սկսել մտածել հայրենիքի մասին.Դավիթ Սարգսյան

Հոկտեմբեր 11,2015 10:29

Սարգսյանների ավագ որդին` տասներկուամյա Դավիթը, «Փոքր Մհեր» կրթահամալիրի սաներից մեկն է, արդեն մեկ տարի է՝ սովորում է այս հաստատությունում: Ծնունդով Էջմիածնից է: Դավիթի համար խաղահրապարակը զորամասի շարահրապարակն է: Խաղընկերներին փոխարինում են իր կողքին` ուս ուսի կանգնած փոքրիկ հայկազունները: Դավիթը կյանքում ինքնահաստատվելու, իր արժանի տեղը մեր վաղվա հասարակությունում ունենալու համար ընտրել է հայրենիքի պաշտպան դառնալու `բարդ ու պատասխանատու գործը:

Aravot.am-ը զրուցեց Դավիթի հետ պարզելու`ինչո՞ւ է վեցերորդ դասարանում սովորող երեխան որոշել զինվորական դառնալ . «Զինվորական համազգեստ շատ եմ սիրում: Միշտ երազում էի, թե երբ է գալու այն օրը,որ ես էլ իսկական զինվորի նման կհագնվեմ: Շուտ էի ուզում մեծանալ,բայց ժամանակի մեքենա չունեի, որ հայտնվեի ապագայում: Մեր հարևան մուտքում մի սպա է ապրում, որին հաճախ էի տեսնում աշխատանքի գնալիս: Մի օր ծնողներիցս թաքուն`երեկոյան կողմ, դուրս եկա, մոտեցա սպային և հարցրեցի, թե ինչպես կարող եմ իր նման զինվորական համազգեստ հագնեմ և պաշտպանեմ նրանց, որոնք իսկապես ունեն ինձ նման պաշտպանների կարիքը: Ինձ համար հաճելի է սովորել և ծառայել միաժամանակ: Երբ ենթագիտակցաբար գնացի այս քայլին ոչինչ չէի հասկանում: Դժվարը առաջին շաբաթն էր: Բայց երբ հասկանում ես ,որ ինձ և ինձ նման շատ ու շատ երեխաներ կարող են ավելի լավը, ավելի գեղեցիկ ու բարի դարձնեն մեր հայրենիքը `սիրով ես գնում դժվարություններին ընդառաջ: Ես կկարողանամ`սա էր իմ կարգախոսը և ես կարողացա…Չգիտեմ, կարող է չհասկանան ինձ հասակակիցներս, բայց ես հպարտ եմ, որ այստեղ եմ կանգնած: Հայոց պատմության էջերը թերթելիս հասկացել եմ մի բան,որ պիտի այս տարիքից սկսել մտածել հայրենիքի մասին»:

Մայրը` տիկին Սեդան, հպարտությամբ մտաբերում է որդու խիզախությունները. «Դավիթս ինքն է որոշել ծառայել: Զինվորական տեսնելիս յուրահատուկ բան էր կատարվում հետը: Աչքերի մեջ փայլ և ուրախություն էի տեսնում: Բայց մինչև կրթահամալիրում սովորելն էլ նա զինվոր էր: Հիմա առավել ևս: Սկզբում դեմ էի: Չէի կարողանում հաշտվել այն մտքի հետ ,որ այս տարիքից պիտի դժվարություններ հաղթահարի: Բայց երբ Դավիթի մտքում գաղափար է ծագում, նրան հակառակն համոզել հնարավոր չի լինում»:

ՀԱՅԿ Մագոյան

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031